ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Հայաստանում իրական իշխանափոխության համար անհրաժեշտ է սահմանադրական ճգնաժամ ստեղծել

Հայաստանում իրական իշխանափոխության համար անհրաժեշտ է սահմանադրական ճգնաժամ ստեղծել
19.09.2025 | 12:12

Ծառուկյան Գագիկը հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին: Այսօրվա դրությամբ, նույնաբովանդակ հայտարարություն են հնչեցրել մի շարք այլ, այդ թվում նորաստեղծ, ուժեր:

Շուտով բոլորը հերթով, կարգով, շարքով հայտարարելու են ընտրություններին իրենց մասնակցության մասին:

Արդյո՞ք Ծառուկյան Գագիկն ու մնացածը չգիտեն, որ Հայաստանում ընտրություններով ոչինչ չի լուծվում: Իհարկե, գիտեն: Ավելին` վերջիններս Հայաստանի ներքաղաքական անցուդարձի վերաբերյալ ամեն ինչ գիտեն: Նրանք գիտեն նաև, որ ի վիճակի չեն հաղթելու: Այդ դեպքում, ի՞նչն է ստիպում մարդկանց մասնակցել մի միջոցառման, որտեղ նրանց հաղթանակը չի սպասում:

Հայաստանում «քաղաքականությամբ» զբաղվողների զգալի մեծամասնությունը «արտաքին» տերեր ունեն, հետևաբար, համապետական ընտրությունները տերերին հաշվետվություն ներկայացնելու և լրացուցիչ ֆինանսական միջոցներ ստանալու լավագույն միջոցն է: Ընտրություններին մասնակցող մնացած ուժերն ինչ-որ

ֆինանսական կամ այլ ռեսուրսների փշրանքներ ստանալու հույս ունեն:

Իսկ հայաստանյան ուժերի «արտաքին» նվագապետերը նախապես գիտե՞ն, թե ով է «հաղթելու» կամ որ ուժն ինչքան ձայն է ստանալու:

Կարծում եմ` գիտեն: Ամբողջ խնդիրն այն է, որ, եթե «արտաքին» նվագապետերը ցանկանային Հայաստանում իշխանություն փոխել, ապա դա կիրականացնեին առանց ընտրությունների: Այնպես, ինչպես 2018 թվականին: Իսկ ընտրություններով վերջիններս լուծում են բացառապես ընդդիմության խնդիրը: Այսինքն, Հայաստանում համապետական ընտրությամբ ընտրվում է ոչ թե իշխանություն, այլ ընդդիմություն: Եվ քանի որ բոլորին միևնույնն է Հայաստանի ապագան, ապա շուտով ականատես ենք լինելու ընդդիմության համար «թեժ» պայքարին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Հ․Գ.

Հայաստանում իրական իշխանափոխության համար անհրաժեշտ է սահմանադրական ճգնաժամ ստեղծել: Դա իր հերթին նշանակում է, որ բոլոր ուժերը պետք է «հերթով, կարգով, շարքով» ... չմասնակցեն ընտրություններին:

Իշխանափոխության համար սա է իրավական միակ ճանապարհը:

Մնացածը` տեսանք 2018 թվականին:

Դիտվել է՝ 288

Մեկնաբանություններ