ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Քաջ Նազարի՞, թե՞ Կիկոսի մահի տրամաբանությունից

Քաջ Նազարի՞, թե՞ Կիկոսի մահի տրամաբանությունից
19.09.2025 | 11:16

Երկու սուտ, կամ այսօրվա (18.09.2025 թ․) բրիֆինգի հետքերով

ՍՈՒՏ No. 1

«Հայաստանի Հանրապետությունում մարդիկ հավասար են օրենքի առաջ և դրանում որևէ կասկած չկա» - Նիկոլ Փաշինյան:

Բացառիկ սուտ է: Չի վերաբացվում 2007 թվականին հարուցված քրեական գործը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին հասցված վնասը հատուցելու և գողոնը հայտնաբերելու համար: Չբացատրեմ, թե ինչու, բոլորը վաղուց գիտեն այդ մասին, ուղղակի ՔՊ վարչությունում համառորեն դա չեն հասկանում` շատ հասկանալի պատճառներով:

Այս դրվագով երկրորդ ենթասուտը: 2021 թ․ դեկտեմբերին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող թիվ 16871421 քրեական գործն այդպես էլ չի մտնում դատաքննության փուլ: Գործը հարուցվել է ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ: Գործի շրջանակում հարցաքննվել եմ, մի քանի հարցաքննություն տեղի է ունեցել իմ նախաձեռնությամբ: Գործը հետաքննող քննիչը փորձել էր ոչնչացնել իմ ցուցմունքները, որոնք վերաբերվում էին քրգործը հարուցող Հարություն Մարությանի հանցավոր գործունեությանը: Հարություն Մարությանը 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների հատուկ գործողությանը սատարած ու սպասարկած ազգագրագետներից է:

Հաջորդ բրիֆինգին արժի, որ լրագրողներն այս երկու դրվագով հարց ուղղեն 2018 թվականին Երևանում տեղի ունեցած ինչ որ հեղափոխության մասին ակնարկող անձին:

ՍՈՒՏ No. 2

Մի հատ էլ հետաքրքիր հարց` որն աղերսներ ունի այսօր հնչեցված «հարյուրավոր մետր ամպլիտուդ տարբերություն» ձևակերպման հետ:

Գերիների հարցի հետ կապված, երբ որ ոչ մի առաջընթաց չկա, բայց ամեն օր ասում եք, թե զբաղվում եք, բա էդ ո՞նց է ստացվում, որ ստորագրված թղթով ստանձնած այս պարտավորության դրվագով Ադրբեջանը քեզ բանի տեղ չի դնում, բայց ամեն ժամ ասում եք խաղաղություն է լինելու այդ նույն Ադրբեջանի հետ, որի քարոզն ու գովաբանությունը հասցվել է համաշխարհային կրոնական ուսմունքի մակարդակի:

Հիմա վերոնշյալը Քաջ Նազարի, թե՞ Կիկոսի մահի տրամաբանությունից էին:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ