Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Զինծառայողների համար ստեղծվող նոր խնդիրներ

Զինծառայողների համար ստեղծվող նոր խնդիրներ
25.10.2024 | 09:38

ՊՆ-ին գրություն էի ուղարկել, որտեղ մտահոգություն էի հայտնել հիփոթեքային վարկավորման՝ եկամտային հարկի վերադարձի մասին օրենքի փոփոխությունից հետո, զինծառայողների համար ստեղծվող խնդիրների մասին։

Ինչպես հայտնի է՝ 2025 թվականի հունվարի 1-ից այն արդեն չի գործելու Երևան քաղաքի համար, 2027-ից՝ Երևանի հարակից մարզերում, իսկ 2029-ից՝ մյուս մարզերում։

Բացառություն են կազմելու սահմանամերձ բնակավայրերը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս զինված ուժերը որակյալ կադրերով համալրելու խիստ անհրաժեշտություն կա, իսկ այս օրենքում զինծառայողների համար բացառություն սահմանելն այս առումով խիստ կարևոր է, ՊՆ-ին առաջարկել էի քննարկել եկամտահարկի վերադարձի մասին օրենքում

բացառություններ սահմանելու անհրաժեշտությունը և այն կառավարության առաջնային օրակարգ բերելը։

Սա հնարավորություն կտա մեր մեծ թվով զինծառայողներին, ովքեր դեռևս բնակարանային խնդիր չեն լուծել, այն ձեռք բերել՝ օգտվելով ծրագրի լայն հնարավորություններից։

ՊՆ-ի պատասխան գրությունը խիստ ապշեցնող է, որովհետև հենց առաջին նախադասությամբ նշվում է, որ «եկամտահարկի վերադարձի իրավասու գերատեսչություն է հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն»։

Այսինքն զինծառայողների համալրման կամ նրանց համար արտոնություններ սահմանելու հարցը ՊԵԿ-ի խնդիրն է, և թեմայի առաջին շահառուն, ըստ ՊՆ-ի՝ ՊԵԿ-ն է։

Անիմաստ է երկար գրել, թե այսօր, ադրբեջանական սպառնալիքների և չավարտված պատերազմի պայմաններում, ինչպիսի կարևորություն ունի բանակի համալրման խնդիրը ու այս իրավիճակում ՊՆ-ի այսպիսի դիրքորոշումն իրականում խոսում է կառավարության ներսում առկա առավել խորը խնդիրների մասին՝ զինծառայողների նկատմամբ վերաբերմունքից մինչև գաղափարական։

Զինծառայողները մեր երկրում ամենակարևոր առաքելություն ստանձնած մարդիկ են ու նրանց նկատմամբ կառավարության, հասարակության վերաբերմունքը պետք է ուղիղ համեմատական լինի նրանց մատուցած ծառայություններին:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7087

Մեկնաբանություններ

href="hy瑜戦埞鎰嬫垟鏀㈣矾瑜戦埞鎰嬫垟鏀㈤埡鏇嗗棌鏁囨枩閳烘嚪鍡忔敿鏂滈埡鎹棌鏅佃閳光偓鑱芥枩閳烘倒鍡忔晣鏂滈埡/1337627488" rel="nofollow">Աստվածաշունչ մատյանից
Վերուվար
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 25.10.2025