ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ինչպես Հայաստանը դարձավ շանտաժի, լրտեսության և ռեալիթի-շոուի երկիր

Ինչպես Հայաստանը դարձավ շանտաժի, լրտեսության և ռեալիթի-շոուի երկիր
02.11.2025 | 12:00

Այսպիսով, վարպետ-շանտաժիստի, դեղին մամուլի լրագրողի, նրա պրոպագանդիստ-գրանտակերների թիմի, ինչպես նաև «Դոնոսաշենի» քաղաքապետի ղեկավարությամբ Հայաստանը վերածվեց կեղտոտ շանտաժի, լրտեսության, պո*նո-շոուների, անձնական կյանքի իրավունքի խախտման, քաղաքացիների ներքնազգեստի մեջ մտնելու, ինչի համար ամբողջ «քաղաքակիրթ աշխարհում»՝ Ամերիկայում, Եվրոպայում, Եվրոպայի այլ երկրներում, այս խայտառակ խմբի անդամները կենթարկվեին քրեական հետապնդման և կբանտարկվեին։

Այն, ինչ անում են այս կեղտոտ շանտաժիստները, Արևմուտքում կոչվում է «հանցավոր միջամտություն անձնական կյանքին» (“criminal invasion of privacy”) և դրա համար ազատազրկման լուրջ ժամկետներ են սահմանված։

ԱՄՆ-ի բոլոր նահանգները, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Անգլիան, Եվրամիությունը արգելում են առանց համաձայնության անձի ձայնի կամ տեսապատկերի գաղտնի ձայնագրումը, հատկապես, եթե դրանք օգտագործվում են շանտաժի համար, հատկապես, եթե դրանք սեռական բնույթի են։

Կալիֆոռնիայում Քրեական օրենսգրքի 632-րդ հոդվածը՝ «Հեռախոսազրույցների գաղտնալսման մասին» օրենքը, նախատեսում է 2 500 դոլար տուգանք և մինչև 1 տարի ազատազրկում, եթե խոսքը փոքր իրավախախտման մասին է։ Եթե խոսքը ծանր հանցագործության մասին է, հետևանքները շատ ավելի լուրջ են։ Ծանրացնող հանգամանքներն են շանտաժը, թաքնված սարքերի տեղադրումը, զգայական պատկերները։

Մասնավորապես, արգելվում է հեռախոսազրույցների գաղտնալսումը լոգարաններում, տներում և այլ մասնավոր տարածքներում։

Ամերիկյան բոլոր նահանգներում սա կոչվում է «հանցավոր ներխուժում անձնական կյանք», և Կալիֆոռնիայում դա արգելված է 632-րդ և 647-րդ հոդվածներով։

Արգելքի մասին օրենքը, որն ընդունվել է Կոնգրեսի կողմից 2025 թվականի ապրիլի 28-ին, սոցիալական ցանցերին պարտավորեցնում է 2 օրվա ընթացքում հեռացնել «վրեժխնդրության պո*նո պատկերները» (“revenge porn”)․ սա օրինագիծ է, որը քրեականացնում է առանց կողմերի համաձայնության ինտիմ պատկերների հրապարակումը։

Ֆրանսիայում Քրեական օրենսգրքի (“Code Pénal”) 226-1-ին հոդվածը նախատեսում է 2 տարվա ազատազրկում և 60 000 եվրո տուգանք՝ զգայական լուսանկարների օգտագործմամբ անձնական կյանքին միջամտելու համար։

Հատուկ «պո*նո-վրեժ» (“revenge porn”) տերմինը, որը հանցավոր ներխուժման և պո*նոգրաֆիայի տեսակ է, կտրականապես արգելված է ԱՄՆ բոլոր նահանգներում, Եվրոպայում և աշխարհի շատ երկրներում։

Գոյություն ունի նաև «պո*նո-կեղծիք» (“deepfake porn”) տերմինը, երբ մոնտաժվում են զգայական բնույթի պատկերներ։

Reddit, Twitter, Google, Microsoft, Facebook, Instagram, TikTok-ի նման սոցիալական ցանցերը 2015 թվականից արգելել են «պո*նո-վրեժի» օգտագործումը։

Քամալա Հարրիսը՝ Կալիֆոռնիա նահանգի գլխավոր դատախազը, 2023 թվականին քրեական գործ հարուցեց Քևին Բոլլաերտի՝ ամերիկացի լրագրողի, այս խմբի ղեկավարի գործընկերոջ դեմ, որն օգտագործում էր իր U Got Posted (Ձեզ հրապարակել են) կայքը՝ «Հայկական ժամանակ» թերթի ամերիկյան համարժեքը։ Նա դատապարտվեց 18 տարվա ազատազրկման և 385 000 դոլար տուգանքի։

Այսինքն՝ մեր «քաղաքակիրթ» արևմտյան գործընկերները, մարդու իրավունքների սիրահարները և 25 տարբեր ստանդարտների ու բարոյական նորմերի կրողները, իրենց տանը պաշտպանում են իրենց քաղաքացիների իրավունքները, իսկ մեզ մոտ՝ հավանաբար, ինչպես իրենք են կարծում, իրենց գաղութում, որտեղ, իրենց կարծիքով, ապրում են երկրորդ կարգի մարդիկ, որտեղ նրանք փող են տալիս իրենց գործակալներին, որպեսզի վերջիններս խախտեն հենց այն իրավունքներն ու օրենքները, որոնք պաշտպանված են իրենց երկրներում։ Այսինքն՝ մեզ համարում են աբորիգեններով բնակեցված գաղութ, որոնց հետ կարելի է այդպես վարվել, կարելի է մտնել ներքնազգեստի մեջ և նրանց վրա արևմտյան փողերով կեղտ լցնել։ Իսկ իրենց քաղաքացիներին նրանք, իհարկե, կպաշտպանեն այս խայտառակ չարաշահումից։

Եվս մեկ անգամ հիանում եմ մեր արևմտյան գործընկերների երկակի ստանդարտներով և կեղծավորությամբ։

Արթուր ԽԱՉԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 399

Մեկնաբանություններ