Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Սիսիանում աշնանացան գարին մոմային հասունացման փուլում է

Սիսիանում աշնանացան գարին մոմային հասունացման փուլում է
09.07.2012 | 21:46

Հուլիսի 9-ի օպերատիվ տվյալներով` «Ախուրյան-Արաքս» ոռոգման համակարգը լրացնող Ախուրյանի ջրամբարում (տարողությունը` 525 մլն խմ) կուտակված ջուրը, որը հավասարապես բաժանվում է Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների միջեւ, ներկայումս 271 մլն խմ է: «Սևան-Հրազդան» ոռոգման համակարգի բաժինը հնարավորինս լրացնող Ապարանի ջրամբարում (տարողությունը` 91 մլն խմ) կուտակված ոռոգման ջրի քանակը գերազանցում է 25,5 մլն խմ-ն, Ազատի ջրամբարում (տարողությունը` 70 մլն խմ) կուտակվածը` 49,2 մլն խմ-ն, իսկ Կեչուտինը (տարողությունը` 25 մլն խմ)` 23,5 մլն խմ-ն: Շուրջ 30-35 տոկոսով լիքն են նաև Սպանդարյանի (տարողությունը` 257 մլն խմ) և Տոլորսի (96,8 մլն խմ) ջրամբարները:

Ըստ ագրոօդերևութաբանների, անցած շաբաթվա (հուլիսի 2-8) ընթացքում դիտված տեղումները չնայած բարձրացրել են հողի խոնավությունը, սակայն խանգարել են բերքահավաքին ու խոտհնձին: Նշենք, որ Արարատյան դաշտում շարունակվում է այգեկութը: Մարտունիում և լեռնային շրջաններում աշնանացան գարին` կաթնային, իսկ Սիսիանում մոմային հասունացման փուլում է: Հովտային շրջաններում ծաղկել են բանջարանոցային մշակաբույսերը:
Նշենք նաև, որ հանրապետությունում օդի միջին օրական ջերմաստիճանը հունիսի 2-8-ին Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում տատանվել է +30 +35, Տավուշում, Արցախում` +27 +32, Սյունիքի նախալեռներում և լեռնային շրջաններում` +23 +28 աստիճանի սահմաններում:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ