ՈՒկրաինային «Tomahawk» հրթիռների հնարավոր մատակարարման թեման Մոսկվայում ծայրահեղ մտահոգություն է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Այդ զենքն առանձնահատուկ է, կարող է լինել ոչ միջուկային, կարող է լինել միջուկային տարբերակով։ Զենքի հեռահարությունը բարձր է, լուրջ»,- ասել է Պեսկովը։               
 

Առաջադիմություն

Առաջադիմություն
04.09.2025 | 21:59
Սեպտեմբերի 5
Առաջադիմությունը երկնքի օրենքն է: Բարձրացիր վեր, միշտ ավելի՛ վեր՝ կյանքի ու գեղեցկության, գիտության ու զորության աստիճաններով. վե՛ր ել անդադար, բարձր, ավելի՛ բարձր:
Վաղն ավելի՛ հզոր եղիր, ավելի՛ քաջ, ավելի՛ սիրող, քան ինչ որ կար այսօր:
Առաջադիմելու օրենքն իմաստ ու նպատակ է տալիս կյանքին:
Դիտվել է՝ 1418

Մեկնաբանություններ