ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Սյուզի Կենտիկյանը պարտվեց

Սյուզի Կենտիկյանը պարտվեց
18.05.2012 | 06:38

Գերմանաբնակ քսանվեցամյա Սյուզի Կենտիկյանը չկարողացավ պահպանել թեթևագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ամերիկուհի Մելիսիա Մաքմարոուի հետ հայազգի բռնցքամարտիկի մենամարտը ստացվեց չափազանց լարված, մրցավարներից երկուսը նախապատվությունը տվեցին հավակնորդին, մեկը պայքարը գնահատեց հավասար:

Դժվար է մեր մարզիկի պարտությանը բացատրություն գտնել, բայց որ ամերիկուհու «ծառայողական» թերթիկի պակաս ներկայանալի լինելն իր դերը կատարեց (Մելիսիան պրոֆեսիոնալ բռնցքամարտում ունեցել է տասներկու մարտ, հաղթել է վեցում, ոչ-ոքի գրանցել երեքում, նույնքանում էլ պարտվել), չեմ կարծում, որ հիմնազուրկ է: Սա Սյուզի Կենտիկյանի առաջին պարտությունն էր պրոֆեսիոնալ ռինգում. նա մինչ այդ հաղթել էր երեսուն մարտում և միայն մեկում գրանցել ոչ-ոքի արդյունք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3996

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ