Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Ի՞նչ կլինի, եթե այսօր Փաշինյանը հայտարարի, որ գնում է արտահերթ ընտրությունների

Ի՞նչ կլինի, եթե այսօր Փաշինյանը հայտարարի, որ գնում է արտահերթ ընտրությունների
19.08.2025 | 12:23

Փաշինյանի «ուղերձով» դիմելու հայտարարությունը առիթ տվեց տեսական սցենարի շուրջ խորհելու, որով կիսվեմ ստորև.

Կլինի այն, որ իր 7%-անոց (պայմանական) վարկանիշով դաշտում կմնա միակ պատրաստ մարդը արտահերթ ընտրություններին։

Սամվել Կարապետյանի նախաձեռնած և արտաքինից Narek Karapetyan -ի կողմից մոդերացվող «Մեր ձևով» շարժումը, ըստ էության, հրապարակային գործունեություն դեռևս չի ծավալում, իսկ նոր ձևավորվող քաղաքական ուժի մասին նույնիսկ հեռավոր պատկերացում առայժմ չկա։ Իսկ որ էլ ավելի կարեւոր է, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը մեկուսացված է, ինչը իշխանություններին հավելյալ ինքնավստահություն է տալիս:

Դաշտում գործող մյուս ընդդիմադիր ուժերից, թերևս, համեմատաբար լավ դիրքեր ունի «Հայաստան» դաշինքը, որի բազային քաղաքական ուժը ՀՅԴ-ն է։

Այլ, ավելի պատրաստ ուժերի մասին այս պահին դժվար է խոսել։

Իսկ եթե 2026 թվականին լինեն հերթական ընտրություններ, ապա այդ դեպքում կարող է էապես փոխվել այս պահին գոյություն ունեցող վիճակը։ Սամվել Կարապետյանին դժվար կլինի այդքան երկար պահել կալանքի տակ, միաժամանակ «Մեր ձևով» շարժումն հնարավորություն կստանա ձևավորվել և ակտիվ հրապարակային գործունեություն ծավալել, ստեղծել նոր քաղաքական ուժ, համախմբել համեմատաբար անկախ և հասարակության աչքերում չվարկաբեկված անհատների, ձևավորել քաղաքական առաջարկ և մատուցել հասարակությանը։

Մյուս քաղաքական ուժերն ու դաշինքները ևս հնարավորություն կունենան դիրքավորման և սեփական մրցակցային քաղաքական առաջարկով հանդես գալու, ինչը էապես կփոխի քաղաքական ճամբարների միջև հավասարակշռությունը։

Թեպետ, նույնիսկ, եթե այսօր Փաշինյանը որոշի հայտարարել արտահերթ ընտրությունների գնալու մտադրության մասին, ընդդիմությունը, որի լոկոմոտիվը կարող է դառնալ հենց Սամվել Կարապետյանի շուրջ ձևավորվող շարժումը, տեսականորեն կարող է վերը նշված քայլերը կատարել արդեն արտակարգ ռեժիմում, ինչը ռիսկային է շտապողականության պատճառով սխալվելու հավանականությամբ, սակայն նաև կարող է լինել հաջողության հասնելու արտակարգ հնարավորություն։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4213

Մեկնաբանություններ