ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Մի շփոթեք բուլլինգը սրտացավության հետ

Մի շփոթեք բուլլինգը սրտացավության հետ
14.07.2025 | 11:28

ՈՒսուցիչը չի ասում երեխային՝ «Սա սխալ է», ինչպես ծնողը կասեր։

Նա փնտրում է ձև՝ խոսելու, զգուշորեն ուղղելու, առանց վիրավորելու։

Ասում է՝

«Եկեք մտածենք՝ ուրիշ ոնց կարելի է անել»,

«Փորձենք մի այլ տարբերակ»,

կամ պարզապես՝

«Ինքդ ինչ կարծիքի ես այս պահվածքի մասին»։

Սա բուլլինգ չէ։

Սա դաստիարակող սեր է՝ առանց գոռալու։

Խոսք է՝ չափով, սիրտ՝ առանց աղմուկի։

Երբ ծնողը լսում է միայն իր երեխային, իսկ ուսուցիչը մնում է չլսված,

երբ ամեն նկատողություն ընկալվում է որպես հարձակում,

դաստիարակությունը վերածվում է հանցանքի։

Ես այս խոսքերը գրում եմ՝ մի ուսուցչուհու համար, որին անկեղծորեն հարգում եմ։ Նրա մտահոգ ու ցավով լցված արձագանքը մի մեկնաբանության տակ ինձ շատ հուզեց։

Տեսա՝ ինչքան սրտով է նա ապրում իր գործը։

Եվ ինչքան հեշտ կարող է սխալ հասկացված լինել այդ սիրտը։

Երեխաները պետք է պաշտպանված լինեն։

Բայց նրանք պետք է նաև սովորեն լսել, սովորեն ուղղվել,

իսկ այդ ճանապարհին՝ ուսուցիչը նրանց հետ է, ոչ թե՝ նրանց դեմ։

Ծնողը տեսնում է մի կողմը։ Ուսուցիչը՝ մյուսը։

Իսկ ճշմարտությունը՝

երեխայի ապագան է։ Ու այն կառուցվում է միայն, երբ մենք՝ մեծերս, լսում ենք իրար։

Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ