Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Ռուսաստանն այն երկիրը չէ, որը Թրամփի վերջնագրից կծնկի ԱՄՆ-ի առաջ

Ռուսաստանն այն երկիրը չէ, որը Թրամփի վերջնագրից կծնկի ԱՄՆ-ի առաջ
31.07.2025 | 10:49

Մեկ օրն արդեն անցավ, մնաց ընդամենն 9 օր համաշխարհային տնտեսական ճգնաժամի և քաոսի սկսվելուն

Դատելով ամենից, իրավիճակը շատ լուրջ է, և ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը չի չափազանցրել:

Կրեմլում «ի գիտություն են ընդունել» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը որոշել է կրճատել Հատուկ ռազմական գործողության դադարեցման ու հակամարտության կարգավորման համար Ռուսաստանին տրված վերջնագրի ժամկետը:

«Մենք ի գիտություն ընդունեցինք նախագահ Թրամփի երեկվա հայտարարությունը,- արձագանքելով Ռուսաստանի համար Թրամփի վերջնագրի ժամկետի կրճատմանը, ասել է Պեսկովը:- Շարունակվում է հատուկ ռազմական գործողությունը, և մենք նախկինի պես հավատարիմ ենք մնում խաղաղ գործընթացին՝ Ուկրաինայի շուրջ հակամարտության կարգավորման և այդ կարգավորման ընթացքում մեր շահերի ապահովման համար»,- ասել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը մեկնաբանել է նաև Թրամփի հայտարարությունն այն մասին, որ նա այլևս հետաքրքրված չէ Վլադիմիր Պուտինի հետ զրույցներով.

«Ես կցանկանայի խուսափել ինչ- որ գնահատականներից, կրկնում եմ, որ մենք ի գիտություն ենք ընդունել»:

Պեսկովը միաժամանակ նշել է, որ Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման հարցը «ինչպես առարկայական առումով չի կանգնել, այնպես էլ չարժե»:

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության դադարեցման և կարգավորման հասնելու ՌԴ- ին տրված վերջնաժամկետը սկզբնական 50- ից մինչև 10 օր կրճատելու մասին Թրամփը հայտարարել է նախօրեին՝ հուլիսի 29- ին:

Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով Թրամփի որոշումը, հայտարարել է, որ «Ռուսաստանը ոչ Իսրայելն է, ոչ էլ Իրանը, որպեսզի նրան վերջնագրեր ներկայացնեն»: Նա կարծում է, որ յուրաքանչյուր նման պահանջ «քայլ է դեպի պատերազմ» (խոսքը ԱՄՆ- ի հետ պատերազմի և Երրորդ համաշխարհայինի մասին է)։

Պուտինն ասել է, որ Մոսկվան միշտ բաց է հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման քննարկման համար, սակայն դա, նրա կարծիքով, չեն ցանկանում Կիևում: Նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը չի հրաժարվի իր նպատակներից, իսկ երկրի անվտանգությունը պետք է ապահովվի երկարատև պատմական հեռանկարով:

Երկու շաբաթ առաջ Սպիտակ տան ղեկավարը սպառնացել էր Մոսկվայի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ «մոտ 100 տոկոսի» չափով մաքսատուրքեր սահմանել և լրացուցիչ զինել Ուկրաինային, եթե նշված ժամկետում հրադադարի մասին համաձայնագիր չկնքվի: Իր որոշումը ԱՄՆ- ի նախագահը բացատրել է նրանով, որ «շատ հիասթափված է» Պուտինի գործողություններից։

Ինչպես հայտարարել է ԱՄՆ- ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը «կորցնում է համբերությունը» Ուկրաինայում հակամարտության կարգավորման ձգձգման պատճառով։

«Նա (Թրամփը.- Ա. Հ.) կորցնում է համբերությունը և ավելի ու ավելի քիչ է պատրաստ շարունակել սպասել, մինչև ռուսական կողմը որևէ քայլ կձեռնարկի այս հակամարտությունն ավարտելու համար»,- ասել է Մարկո Ռուբիոն «Fox News» հեռուստաալիքի ուղիղ եթերում և նշել, որ ԱՄՆ- ի նախագահը հստակ հասկացնում է, որ եկել է «գործելու ժամանակը»:

Թրամփը գազազած է ռուս- ուկրաինական (խորքում՝ ռուս- բրիտանական, ռուս- ամերիկյան, ռուս- ֆրանսիական, ռուս- գերմանական…) հակամարտության կարգավորման ձգձգման պատճառով, քանի որ հասկանալով հակամարտության շարունակման դեպքում Ուկրաինայի և Արևմուտքի պարտությունը, ձգտում է շուտափույթ հասնել դրա դադարին, և Կիևին, Վաշինգտոնին ու Բրյուսելին շունչ քաշելու, ապա և առավել զորանալու հնարավորություն ընձեռելուն, որպեսզի հետագայում Կիևի կողմից կամ Կիևի սադրանքով պատերազմի վերսկսման դեպքում պարտվողը Ռուսաստանը լինի:

Այսպիսով ԱՄՆ- ի նախագահի պահանջածն իրականում ոչ թե հակամարտության կարգավորումն է, այլ դադարեցումը Կիևի պայմաններով, այսինքն՝ ՌԴ- ի կողմից Հատուկ ռազմական գործողության հայտարարված նպատակներից հրաժարվելով և ոչ միայն հաղթանակի չհասնելով, այլև Կիևին հնարավորություն ընձեռելով Արևմուտքի օգնությամբ և սեփական ուժերով էլ ավելի զինվելու, բանակը համալրելու և զինծառայողներին առավել վարժեցնելու՝ ոչ հեռավոր ապագայում ռևանշի համար:

«Թրամփը պաշտպանում է «կոշտ տղայի» իր կերպարը, որպեսզի ոչ ոք չհասկանա, որ իրեն չի հաջողվել Ռուսաստանին պարտադրել իր պայմանները»,- «РИА Новости»- ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Դմիտրի Բելիկը և ընդգծել է, որ ԱՄՆ- ի նախագահը ձգտում է դադարեցնել ռուս- ուկրաինական հակամարտությունն արևմտյան երկրներին ձեռնտու պայմաններով, Ռուսաստանի դիրքորոշումը հաշվի չի առնվում։

Ինչ վերաբերվում է իր պահանջի չկատարման դեպքում Ուկրաինային լրացուցիչ սպառազինություն մատակարարելու Թրամփի սպառնալիքին, ապա ՌԴ Քաղաքական գործընթացների փորձագիտական ուղեկցման կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Յարոշենկոյի կարծիքով, Թրամփը այդպիսով ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա: Յարոշենկոյի խոսքով՝ ԱՄՆ- ի առաջնորդը ցանկանում է, որ Ռուսաստանն ավելի շատ տեխնիկա, գումար ծախսի, ավելի շատ մարդկանց ուղարկի Հատուկ ռազմական գործողության գոտի։

Միաժամանակ, ինչպես դժվար չէ հասկանալ, ՌԴ- ից ԱՄՆ արտահանվող ապրանքների նկատմամբ 100 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանման և, հատկապես, ՌԴ առևտրային հիմնական (խոշոր) գործընկերների կողմից ռուսական ապրանքների գնումից հրաժարվելու դեպքում (Թրամփը բոլոր երկրներին սպառնում է նրանց կողմից ԱՄՆ արտահանվող ապրանքների նկատմամբ նույն մաքսատուրքերը կիրառել, եթե նրանք 10- օրյա ժամկետի լրանալուց՝ օգոստոսի 7- ից հետո, հակամարտության շարունակման պայմաններում, չդադարեցնեն Ռուսաստանի հետ իրենց առևտուրը), մեծապես կրճատվելու են ՌԴ բյուջեի մուտքերը և հնարավոր չի լինելու հետագայում բավարար չափով ֆինանսավորել Ռուսական բանակի կարիքները, առավել ևս՝ ավելի շատ ռազմական տեխնիկա, զենք- զինամթերք ուղարկել Հատուկ ռազմական գործողության գոտի։

Եթե վերը շարադրվածն իրականություն դառնա, ապա Ռուսաստանը մի օր, երբ ռուսական պետության գոյությանը կամ տարածքային ամբողջականությանը վտանգ սպառնա, կարող է, իր Միջուկային դոկտրինի համապատասխան, միջուկային զենք կիրառել Ուկրաինայի և, բացառված չէ, նույնիսկ իր արևմտյան թշնամիների համապատասխան թիրախների նկատմամբ և ուղղակի ռազմական բախման մեջ մտնել ԱՄՆ-ի հետ: Հենց սա է նկատի ունեցել Մեդվեդևն՝ ասելով, որ յուրաքանչյուր նման պահանջ «քայլ է դեպի պատերազմ», և որ վերջնագրերով խոսելու հռետորաբանությունը (նկատի ունի Թրամփի սպառնալիքի իրագործումը) դրդում է բաց ռազմական հակամարտության։

Սակայն, նախնական տեղեկությունների համաձայն, ՌԴ հիմնական առևտրային գործընկերները՝ Չինաստանը և Հնդկաստանը, նույնիսկ Թրամփի սպառնալիքի իրագործման դեպքում մտադիր չեն հրաժարվել ռուսական ապրանքների գնումից, որոնցից երկուստեք առավել կարևորները և ՌԴ բյուջեի համար խոշոր եկամուտներ ապահովողները նավթը, նավթամթերքները և գազն են:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ