Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական հոսանք՝ պատասխանատվության և ռեալիզմի բաղադրիչներով

Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական հոսանք՝ պատասխանատվության և ռեալիզմի բաղադրիչներով
27.06.2025 | 16:04

Առաջիններից մեկն եմ եղել, որ արձանագրել եմ, թե Նիկոլ Փաշինյանը հետամուտ է տոտալիտար կառավարման հաստատման՝ դրա համար ունենալով ներքին և արտաքին շարժառիթներ:

Փաշինյանի այդ նկրտումների դրսևորումներն են թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ոտնձգություններն ու Սամվել Կարապետյանի դեմ շինծու մեղադրանքը և թե երեկվա իրադարձությունները:

Քաղաքացիական ու քաղաքական ազատությունների սահմանափակումը, ոստիկանության գործիքակազմով ընդդիմադիրների նկատմամբ ուղղորդված ուժի կիրառումը, ձերբակալությունների ու հետապնդումների ալիքը՝ ուղղված հատկապես եկեղեցու կողքին կանգնած շարժումների դեմ, վտանգում են երկրի սահմանադրականությունը և խաթարում ներքին վստահությունը։

Այս մասին շատ եմ խոսել ու նաև՝ երեկվա երկու հարցազրույցներում, որոնց ընթացում, իհարկե, ավելի քիչ անդրադարձ կատարեցի սկզբունքային մեկ այլ ասպեկտի:

Մտահոգիչ է նաև երեկ հրապարակված ձայնագրությունների բովանդակությունը:

Քաղաքական բռնությունը չի կարող փոփոխությունների, նույնիսկ ազնիվ նպատակների ազդակ լինել:

Հակառակը, դա նպաստում է իշխանության կողմից ամբողջ ընդդիմությանն արհեստականորեն պիտակավորելուն՝ որպես ծայրահեղական կամ ագրեսիվ ուժ։

Ի դեպ, անցած տարվա հուլիս ամսից պարբերաբար խոսել եմ Սրբազան պայքարի քաղաքական մարգինալացման հնարավոր վտանգների մասին:

Տոտալիտարությանը և անպատասխանատու ծայրահեղությանը՝ որպես հակակշիռ, Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական հոսանք՝ պատասխանատվության և ռեալիզմի բաղադրիչներով:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ