Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Դոնալդ Թրամփը մարեց բանդերական Ուկրաինայի օջախը

Դոնալդ Թրամփը մարեց բանդերական Ուկրաինայի օջախը
04.07.2025 | 10:09

Միացյալ Նահանգները դուրս է գալիս պատերազմից, այսինքն՝ դադարեցնում է գլոբալիստենրի կողմից հրահրված պատերազմի ֆինանսավորումը: Այս մասին, ինչպեսև բոլոր ճշմարտությունների մասին, առաջինը ես եմ ասել Հայաստանում:

Բայց եզակի մարդիկ են հավատացել, քանզի հայ ժողովուրդն իր մեծամասնությամբ շնորհիվ ժողվարչապետի արդեն արևմտական է և սրբորեն հավատում է ամերիկյան հզորությանն ու հավատարմությանը, հետևաբար, Ռուսաստանի պարտությանը:

Եվ այսօր ծանր գիշեր կանցկացնեն խզմալյան տիկոն, որը Նոր տարվա գրառման մեջ ասում էր՝ կարևորն այս տարի Ուկրաինայի հաղթանակն է, մնացածն էական չէ, հարությունյան շանթն ու հայրիկյանատիպ մյուս տարրերը:

Չի կարելի պատերազմ սկսել այլոց հաշվին, չի կարելի պատերազմ սկսել այլոց խորհրդով և պահանջով՝ դա տանում է կործանման: Եվ շատ շուտով կիրականանա Նիկոլայ Պատրուշևի ծրագրային դրույթը, այն է՝ այս անգամ գեթ մեկ բանդերական չենք թողնի:

Սակայն, պետք է խոստովանենք, բանդերականներին և դրանց խայտառակ պետությունը վերացրին հենց անգլոսաքսերը:

Չարժեր 1990-ականներից նեոնացիզմ և հակառուսականություն բուծել՝ Ռուսաստանը տապալելու և մասնատելու նպատակով:

1240-ից ի վեր Արևմուտքը փորձում է Ռուսաստանին տիրանալ, իսկ արդյունքը տեսեք քարտեզի վրա՝ համեմատեք այն ժամանակվա Ռուսաստանը այսօրվանի հետ, այն ժամանակվա Շվեդիան նույնպես: Եվ կհասկանաք, թե որքան ախմախ են եղել եվրոպացիք: Թե ինչ եղավ Նապոլեոնական Եվրամիության հետ՝ հայտնի է, ինչ եկավ հիտլերյան Եվրամիության գլխին՝ հայտնի է:

Իսկ Թրամփը, թեպետ անգրագետ է, սակայն ապուշ չէ՝ չի ցանկանում հայտնվել պարտվողների շարքում և խայտառակվել, մանավանդ որ Պուտինի պահանջով և կամավոր հեռանում է հետսովետական տարածքից:

Ի՞նչ ասեմ:

Սա այն դեպքն է, որ անգամ չի կարելի ասել՝ ողորմի բանդերականների կողքի մեռելներին, քանզի դրանք էլ են բանդերական…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2471

Մեկնաբանություններ