ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Լուսավոր փողոցներ, բակեր

Լուսավոր փողոցներ, բակեր
06.09.2013 | 16:25

Մայրաքաղաքի լուսավոր փողոցների ցանկն այս տարի Երևան քաղաքի զարգացման 2013-ի ծրագրով համալրվել է ևս 14-ով: Լրացուցիչ ծրագրով արդեն իսկ լուսավորվել է 27 բակային տարածք: Գիշերային լուսավորությամբ են ապահովվել նաև շուրջ 6 երկրորդական փողոցներ:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշում, որ արտաքին լուսավորության ցանցի ընդլայնմանը զուգահեռ, քաղաքապետի հանձնարարությամբ մշտական ուշադրության ներքո է նաև կենտրոնական ու երկրորդական փողոցների, ինչպես նաև բակային տարածքների արտաքին լուսավորության համակարգում վթարների հետևանքով առաջացած թերությունների վերացումը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ