«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Աղոթարան

Աղոթարան
14.06.2019 | 00:13

Մատներիս միջով հոսող լույսերդ
Խառնում եմ օրվա կարիքին,
Աստղերից հյուսված արձագանքներդ
Լցնում եմ անցնող-դարձողի վրա։
Երկնային ձայնիդ արձագանքներից
Աղոթք եմ ձուլում` ոսկե տառերով,
Հանց ապարանջան` վզիցս կախում,
Ես` փոքրիկ շնիկ, վազում Քո հետևից,
Փորձում եմ հասնել հզոր փեշերիդ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ