Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Հավասարազոր վարկածներ

Հավասարազոր վարկածներ
09.05.2025 | 21:45

ՀՀ ԱԺ-ում Փաշինյան Նիկոլի այսօրվա (07.05.2020-irates.am) պահվածքը կարող է վկայել, որ` կամ Փաշինյան Նիկոլը վերջնականապես և բացահայտ տեղավորվել է Պուտին Վլադիմիրի «տանիքի» տակ, կամ նրան վերջնականապես և բացահայտ զրկում են այդ «տանիքի» տակ գտնվելու ցանկությունից:

Ի դեպ, վարկածները հավասարազոր են և, մեծ հաշվով, Հայաստանի բնակչության կենսամակարդակի վրա որևէ կերպ ազդեցություն չունեն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2895

Մեկնաբանություններ