Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Ջոն Գրինի «Թղթե քաղաքներըե մուտք է գործում դպրոցական գրադարաններ

Ջոն Գրինի «Թղթե քաղաքներըե մուտք է գործում դպրոցական գրադարաններ
18.11.2017 | 14:20

«Մխիթար Սեբաստացիե կրթահամալիրի սաները «Գրքի մուտքը գրադարանե նախագծի շրջանակում նոյեմբերի 17-ին ծանոթացել են Ջոն Գրինի«Թղթե քաղաքներըե համաշխարհային բեսթսելերի հայերեն թարգմանությանը: ՈՒսումնական հաստատության «Տիգրան Հայրապետյանե գրադարանում կազմակերպվել է «Էդիթ Պրինտե հրատարակչության նոր գրքի շնորհանդեսը, ինչպես նաև անցկացվել հանդիպում հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանի և գրքի խմբագիր Լուսինե Համբարյանի հետ:

Մինչ այդ դպրոցականները հասցրել էին ընթերցել հայերեն թարգմանված և նոր հրատարակված ստեղծագործությունը, մայրենի լեզվովհաղորդակցվել Ջոն Գրինի արվեստին: Միջոցառման ընթացքում կրթահամալիրի սաներն ակտիվ քննարկեցին «Թղթե քաղաքներըե, հարցերուղղեցին հրատարակչության ներկայացուցիչներին:


«Շատ կարևոր է, որ երեխան դպրոցական նստարանից սիրի գիրքն ու գրականությունը: Եվ մեր հրատարակչությունն իր առջև նպատակ է դրելմերձեցնել մարդկանց գրքերին: Դպրոցը ընտանիքից հետո կարևորագույն հաստատություններից է, որտեղ երեխան ծանոթանում գրքին ու գրականությանն ու սկսում գնահատել իրական արժեքները: Շատ տպավորված էինք «Մխիթար Սեբաստացիե կրթահամալիրի սաների հետ հանդիպումից ու գրքի քննարկումիցե,-նշել է հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
#1 բեսթսելլերների հեղինակ և «Փրինցե մրցանակակիր Ջոն Գրինի փայլուն ու սուր միտքը, այրող, հուզական անկեղծությունը ծնունդ են տվելընթերցողների մի նոր սերնդի: «Էդիթ Պրինտե հրատարակչությունը երկու տարի առաջ հայ ընթերցողի դատին էր հանձնել Գրինի «Աստղերն են մեղավորե գիրքը:
«Թղթե քաղաքներըե լույս է տեսել 2017 թ.-ին, գիրքը հայերեն է թարգմանել Ալինա Միրզոյանը, խմբագիրն է Լուսինե Համբարյանը:

Դիտվել է՝ 3254

Մեկնաբանություններ