«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Դառը ձմերուկ

Դառը ձմերուկ
17.08.2023 | 09:01

Իսկ դուք նկատե՞լ եք, որ ձմերուկը կտրուկ թանկացել է: Դա, հիրավի, աննախադեպ երևույթ է տարվա այս եղանակին:

Մի 10 օր առաջ ձմերուկի 1 կիլոգրամն արդեն ձգտում էր 100 դրամի (ես 120-ով էի վերջին անգամ տեսել), ու մեկ էլ հո՛պ, միանգամից թռավ 200, 220, 240 դրամ:

Բնականաբար, միրգ բանջարեղենի խանութում հետաքրքրվեցի, թե՝ էս աննորմալ թանկացման պատճառը ո՞րն է: Չէ՞ որ տարվա այս եղանակին ձմերուկը ոչ թե պիտի թանկանա, այլ հակառակը՝ էլ ավելի էժանանա, սեզոնն է:

Ինձ վաճառողուհին «ընկերականով» բացատրեց, որ նախկինում ձմերուկ այս շրջանում բերում էին նաև Արցախից ու Արմավիրի, այլ շրջանների բերքի հետ այն շուկայում այնքան էր լինում, որ գինն ընկնում էր, կամ առնվազն մնում 100-ի սահմաններում: Իսկ հիմա, ինչպես պատկերավոր ասաց զրուցակիցս, «սրանք Արցախը փակել են»:

Ես չգիտեմ, իսկապե՞ս Արցախից այդքան շատ ձմերուկ էր բերվում սեզոնին, փոխանցում եմ այն, ինչ ինձ ասացին:

Հատուկ հետազոտություն չեմ արել:

Մեկ էլ տեղեկացա, որ հիմա ավելի շատ կամ տեղականին հավասար Աստրախանի ձմերուկ է շուկայում:

Հասկանում եմ, իհարկե, որ մեզ պատուհասած այս աղետի պայմաններում, որի անունն է՝ «նիկոլ անիծյալ», ձմերուկի թանկանալը մանրուք է:

Բայց և այնպես...

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ



Դիտվել է՝ 4501

Մեկնաբանություններ