Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Հայ մարդկային տեսակ

Երջանիկ ԱԲԳԱՐՅԱՆ. Հայ մարդկային տեսակ
12.12.2012 | 13:30

Ռուս-հայկական ներկա հարաբերությունները շարունակում են խարսխվել անցյալ դարերից եկող ռուսների այն դարավոր համոզմունքի վրա, որ «հայ» մարդկային տեսակը չունի սեփական ազգային ընդհանրական շահերի ընկալման ընդունակության եւ նրան կարելի է ղեկավարել նրա մեջ «վառ պահելով» ստոր կենդանական բնազդը՝ «վախը»: «Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես»-ասում է ռուս «մեծ» պոետը: Հայերի մասին էլ ավելի խայտառակ համեմատություներ ու բնորոշումներ կան մեր տարածաշրջանի ժողովուրդների մեջ: Հայը «վախկոտ է», «ընչաքաղց» ու «պատվազուրկ»՝ ահա դրանց հիմնական լեյտմոտիվները: Թե դա այդպես է, թե՝ ոչ՝ այլ հարց է: Բայց փաստը մնում է փաստ, որ այսօր էլ՝ 21-րդ դարում «վախը» ի դեմս թուրքերի դեռ մնացել է հայ քաղաքական մտքի շարժիչ ուժը, ինչն էլ կանխորոշում է, որ Հայաստանը դեռ կմնա շրջափակման եւ ծայրաղքատության մեջ եւ կդատարկվի հայությունից, որն էլ հնարավորություն կընձեռի առանց մեծ աղմուկ-աղաղակի իրականացնել Հայաստանի ռուս-թուրքական կործանման 2-րդ «պրոժեկտը»:

Դիտվել է՝ 9531

Մեկնաբանություններ