Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Հրանտ ԱՎԵՏԻՍՅԱՆ. Եկեք չչարաշահենք լրագրողի մասնագիտությունը

Հրանտ ԱՎԵՏԻՍՅԱՆ. Եկեք չչարաշահենք լրագրողի մասնագիտությունը
28.04.2013 | 16:49

Թող չնեղանան իմ ֆեյսբուքյան ընկեր լրագրողները և բոլոր նրանք, ովքեր ունեն այս մասնագիտությունը: Հենց սկզբից ասեմ, որ ես հարգում եմ յուրաքանչյուր մասնագիտություն՝ լինի լրագրող, օդաչու... Բայց եկեք չչարաշահենք մեր մասնագիտության ընձեռած հնարավորությունները: Պատկերացրեք՝ մեզանից մեկը գնա հիվանդանոց, ու բժիշկը, առանց մեզ լսելու, միանգամից անցնի բուժման: Հայերիս ամենամեծ թերություններից մեկն այն է, որ մենք ունակ չենք լսելու դիմացինին: Ուրեմն ստացվում է, որ եթե լրագրողը խոսում է, պետք է բոլորը լսեն և պարտադիր պատասխանե՞ն իրեն: Ես չեմ ցանկանում անդրադառնալ Անիի հետ կատարվածին, բայց լրագրողն էլ պարտավոր է չմոռանալ, որ ամեն ոք չէ, ով բարեհամբույր կխոսի իր հետ: Լրագրողի մասնագիտությունը ոչ մի առավելություն չի տալիս նրան ներկայիս Հայաստանում: Հնարավոր է, եթե մենք ապրեինք քաղաքակիրթ և օրենքի երկրում, ամեն ինչ այլ կերպ լիներ, սակայն ներկա Հայաստանում նույնիսկ լրագրողներից շատերը չգիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները: Յուրաքանչյուր լրագրող իրեն թույլ է տալիս ոստիկանին մոտենալ և ասել՝ Դուք պարտավոր եք բացատրել ինձ, թե ինչ եք անում այս պահին: Ա՛յ աղջիկ ջան կամ ա՛յ տղա ջան, բայց հնարավոր է, չէ՞, որ տվյալ պահին ոստիկանը գաղտնի է գործում: Ի՞նչ անի, քեզ ասի, դու էլ գնաս ՝ ֆեյսբուքում գրես, ձեր կայքում ամպագոռգոռ վերնագրով նյութ տպես, էդ մարդկանց պլանները «վարի տաս», ինչ է թե՝ ոստիկանը պարտավոր է իր գործողությունների մասին ձեզ տեղյա՞կ պահել:

Դիտվել է՝ 6042

Մեկնաբանություններ