Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
16.10.2013 | 16:29

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 18-ին ժամը 10.00-ից մինչև հոկտեմբերի 19-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Աբովյան 11-ից բարձր կենտ և 20-ից բարձր զույգ համարների, Տերյան 25-ից բարձր կենտ և 40-ից բարձր զույգ համարների, Մաշտոցի 37-ից կենտ և 48-ից բարձր զույգ համարների, Նալբանդյան 19-ից բարձր կենտ և 96-ից բարձր զույգ համարների, Հանրապետության 76-ից բարձր համարների, Խանջյան 37-ից բարձր համարների, Սայաթ Նովա 1-33 համարների, Թումանյան 2-10, 21, 21/1, 30, 32 համարների, Բաղրամյան 1-4 համարների, Մոսկովյան, Մոսկովյան անցուղի, Կորյուն, Բայրոն, Գ.Քոչար, Իսահակյան, Թամանյան փողոցների, Օպերայի և բալետի թատրոնի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 2766

Մեկնաբանություններ