Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
28.10.2013 | 16:42

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 30-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի 30-ից բարձր, Սայաթ-Նովա 33-ից բարձր, Զավարյան 40-ից բարձր, Վարդանանց 20-ից բարձր, Տիգրան Մեծի 23-31 համարների, Չարենց, Ալեք Մանուկյան, Ե.Քոչար, Կորի, Արհեստավորների, Աղյուսագործների, Վրացյան, Քաջազնունի, Քրիստափորի, Ռոստոմի, Տոլստոյ, Շահինյան, Այգեստանի 1-8 փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 2462

Մեկնաբանություններ