Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Այն, ինչը չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ փողով

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Այն, ինչը չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ փողով
22.12.2013 | 13:25

Այսօր Հայաստանում ամենահեշտն ու ցանկալին խորհրդարանական ընդդիմություն լինելն է. կարելի է օգտվել ամեն ինչից ու դրա համար ոչ մի պատասխանատվություն չկրել, պատգամավորական բարձր աշխատավարձն էլ՝ վրադիր: Միեւնույն է, ժողովուրը պատկերացում չունի ընդդիմության կուլիսային «խաղերից» ու սերտաճումներից, շատերին տեսնում է էկրաններից կամ մամուլից, որտեղ այդ ընդդիմությունը ներկայանում է իբր ընդդիմադիրի կերպարով ու պահի հերոսը դառնում: Իրականում ընդդիմադիրներից շատերն ավելի վատն են, քան ամենաթունդ իշխանամետները, որովհետեւ կեղծ ընդդիմություն են, վկան էլ իրենց երկդիմի կյանք վարելն է: Իշխանությունը վստահ գիտի այդ ընդդիմությունից ում՝ ինչ է անհրաժեշտ և ինչպես կարելի է փակել ամեն մեկի բերանը, որովհետև, այն, ինչը չի կարելի գնել փողով, կարելի է գնել շատ փողով: Ժողովուրդն էլ վաղուց հոգնել է «գրպանային» ընդդիմությունից, քանի որ անցել են աչքին թոզ փչելու ժամանակները, ու մարդիկ հասկանում են, որ նրանց ամեն ակցիան հաստատ կոնկրետ նպատակ ու ենթատեքստ ունի, ինչը, բնականաբար, այդ ընդդիմության ներկայացուցիչների բանկային հաշվեհամարներին է վերաբերվում: Կան այնպիսիներն էլ, որ ծառայությունը կատարում են ծառայության դիմաց: Եվ եթե այդ ընդդիմություն կոչվածը ԱԺ-ում եղանակ չի փոխում, որոշումների վրա ազդել չի կարողանում, ինչո՞ւ չի հրաժարվում իր մանդատներից: Մյուս կողմից էլ, ամեն ինչ պարզ է՝ եթե հրաժարվի, ինչպե՞ս է արտոնություններից օգտվելու: Կարճ ասած նրանք խորհրդարանում ձևական են, այսպես կոչված, բուտաֆորիա:

Դիտվել է՝ 3810

Մեկնաբանություններ