Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Ո՞Ւմ է պետք եվրոպամետ Տիգրան Սարգսյանը, երբ կա ռուսամետ Ռոբերտ Քոչարյանը

Սերժ ԿԱՆԱՅԱՆ. Ո՞Ւմ է պետք եվրոպամետ Տիգրան Սարգսյանը, երբ կա ռուսամետ Ռոբերտ Քոչարյանը
12.01.2014 | 14:09

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կապված են միմյանց հետ, իսկ մնացած ամեն ինչը քաղաքական թատրոն է՝ տեղ-տեղ կատարյալ, տեղ-տեղ անհաջող բեմադրությամբ: Այնպես որ, Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու է քաղաքականություն, բազմելու է ՀՀ վարչապետի «գահին»: Եվրոպայի հետ ինտեգրումը այլևս միֆ է, Մաքսային միությանը անդամագրվելը՝ փաստ: Եվ եթե իրականությունը դա է, ո՞ւմ է պետք եվրոպամետ Տիգրան Սարգսյանը, երբ կա ռուսամետ Ռոբերտ Քոչարյանը: Իզուր չէր, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության շրջանում պահում էր Սերժ Սարգսյանին, ու հոկտեմբերի 27-ից հետո պատահական չէր Պուտինի հայաստանյան այցը: Նա իր այցով, բնականաբար, սաստեց Երկրապահներին, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանին, Կրեմլ կանչված Վազգեն Սարգսյանի եղբայր վարչապետ Արամ Սարգսյանին… Սրանք ակնհայտ իրողություններ են, այնքան ակնհայտ, ինչպեu Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան զույգի՝ միմյանց էստաֆետ փոխանցելը, իսկ մնացածը քաղաքական դիմափոշի է ու մակիաժ:

Հ. Գ. Հարկ եղած դեպքում մի շարք փակագծեր էլ կարելի է բացել:

Դիտվել է՝ 3773

Մեկնաբանություններ