Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Մարդու իրավունքներից և օրենքի գերակայությունից խոսող ու այդ դաշտում գործող որևէ կառույց, կազմակերպություն, գերտերություն որևէ լուրջ արձագանք չիջեցրեց

Մարդու իրավունքներից և օրենքի գերակայությունից խոսող ու այդ դաշտում գործող որևէ կառույց, կազմակերպություն, գերտերություն որևէ լուրջ արձագանք չիջեցրեց
04.08.2025 | 11:00

Ադրբեջանն իր երկրում տեղակայված Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունն է փակում, դրանից առաջ էլ ՄԱԿ-ի տարբեր ծրագրեր, միջազգային ԶԼՄ-ների թղթակցային գրասենյակներ և այդպես շարունակ, սակայն որևէ լուրջ դերակատարի կողմից արձագանք չկա:

Ադրբեջանում գերեվարված հայերի գտնվելու պայմաններում այդ երկրից հեռանում է միակ միազգային կառույցը, որը մինչև սույն թվականի հունիս ամիս այցելում էր նրանց, կոմունիկացիա ապահովում նրանց հարազատների հետ, նրանց առողջական վիճակին ծանոթանում և այլն:

Կարմիր Խաչի ներկայությունն ադրբեջանական բռնատիրության և «բեսպրեդելության» պայմաններում նաև որոշակի զգոնություն և «երրորդ աչքի» կարգավիճակ էր ապահովում:

Մարդու իրավունքներից և օրենքի գերակայությունից խոսող ու այդ դաշտում գործող որևէ կառույց, կազմակերպություն, գերտերություն որևէ լուրջ արձագանք չիջեցրեցին:

Ադրբեջանը նրանց պետք է ՌԴ-ն էներգետիկ և ենթակառուցվածքային առումով շրջանցելու, Հայաստանի հետ մի սեղանի նստեցնելու և Իրանի դեմ օգտագործելու համար, որ պայմաններում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների հիմնարար արժեքներն այլևս հեռաքրքիր չեն:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1923

Մեկնաբանություններ