«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Ասում են...

Ասում են...
28.06.2013 | 13:10

...թե ՀՀԿ-ում «թևերի» միջև պայքարը գնալով սրվում է: «Թևերի» պայքարից այն վերածվել է «պոչերի» ու «պոզերի» պայքարի: Օֆշորի կողքին իր արդիականությունը չի կորցնում նաև երիտհանրապետականների դեմ քաղաքապետական ընտրությունների ժամանակից սկիզբ առած մենամարտը: Փաստորեն, Հովիկ Աբրահամյանն այս պայքարում մի քանի ճակատով է գործում: Ամենածանրը Շարմազանովի` մի քանի օրով նախագահ դառնալու մասին մամուլում սփռված լուրն է եղել: Այնքան ծանր, որ որոշ հովիկամերձ ՀՀԿ-ականներ այդ օրը չեն պատասխանել Շարմազանովի զանգերին: Բոյկոտել են «երկրի նախագահին»:

Դիտվել է՝ 1811

Մեկնաբանություններ