Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Նավթի նվազող գների աշխարհաքաղաքականությունը

Նավթի նվազող գների աշխարհաքաղաքականությունը
17.01.2016 | 17:12

Թեպետ նավթի գները աշխարհաքաղաքական իրադարձությունների վրա ազդող միակ որոշիչ գործոնը չեն, եթե նավթի գները լուրջ անկում արձանագրեն, անպայման կհետևեն մեծամասշտաբ ցնցումները: Դա են վկայում վերջին չորս տասնամյակում նավթի գների տատանումներով պայմանավորված միջազգային հարաբերությունները և քաղաքական իրադարձությունները՝ վկայում է Guardian-ի խմբագրականը: Նավթի գների նվազումը թուլացրեց զարգացող երկրների՝ տնտեսական աճի և կայուն երկիր դառնալու հույսերը: Այժմ նրանք հայտնվել են վտանգավոր անորոշության մեջ: Բրազիլիան, որի տնտեսությունը այսօր ցնցման մեջ է, կամ Նիգերիան, որը համարվում է Աֆրիկայի նավթարդյունահանող երկրների առաջատարը, այսօր անկայուն վիճակում են: Նավթի գների նվազումը անկայունություն է արձանագրում նաև Ռուսաստանում, որ վերջերս հայտարարեց պետական ծախսերի 10 % կրճատման մասին, և դա բխում է նավթի գնանկումից, որովհետև Ռուսաստանի տնտեսությունը կառուցված է մեկ բարելի համար 100 դոլարի հաշվարկով: Սակայն նավթի գնանկման աշխարհաքաղաքական հետևանքները ամենասուր զգացվում են Մերձավոր Արևելքում, որտեղ անկանխատեսելի են: Սաուդյան Արաբիայի համար դա կարևոր հնարավորություն է Իրանի նշանակությունը տարածաշրջանում թուլացնելու համար, որ պատրաստվում է պատժամիջոցների վերացումից հետո վերադառնալ նավթի արտահանման շուկա: Նավթի գների նվազումը վտանգավոր է նաև Պարսից ծոցի դինաստիայի համար, որը կհանգեցնի ներքին խնդիրներից ուշադրությունը շեղելու համար բռնատիրական իշխանությունների կողմից տարածաշրջանային պատերազմների հրահրման: Չափից դուրս շատ նավթային եկամուտները նույնքան կործանարար են, որքան չափից ավելի նվազումը:

Դիտվել է՝ 2492

Մեկնաբանություններ