ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հարություն Խաչատրյանի լավատեսական կինոն

Հարություն Խաչատրյանի լավատեսական կինոն
13.07.2016 | 00:57

Հարություն Խաչատրյանի ֆիլմերը, որպես կանոն, անդրադառնում են մեր կյանքի ցավոտ, դաժան կողմերին: Ինքն իր ֆիլմերը կոչում է դարդոտ ֆիլմեր: Բայց հուլիսի 12-ին նրա վերջին՝ «Հայը» ֆիլմը դիտած հանդիսատեսը արեց հաճելի մի բացահայտում. Հարություն Խաչատրյանը կարողանում է պատմել նաև ուրախության, հպարտության, արժանապատիվ բարեկեցության մասին:

«Հայը» նվիրված է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Դա պատմություն է այն մասին, թե ինչպես է ցեղասպանություն վերապրած գերդաստանի շառավիղ Ռալֆ Յիրիկյանը դարձել այն, ինչ դարձել է, թե ինչպես կարելի է փյունիկյան թռչնի նման հառնել մոխիրներից ու դառնալ շատ կարիքավորների հույն ու հենարանը մայր հայրենիքում:


Ինչպես նշեց ռեժիսորը, ինքն իր ֆիլմերի վրա աշխատում է 25 տարի: Ու թեև Ռալֆ Յիրիկյանը դժգոհեց, թե Խաչատրայանն անտանելիորեն չարչարել է իրեն և իր ընտանիքին՝ սկսած 2008 թվականից /ֆիլմի նկարահանումներն սկսվել են այդ ժամանակվանից/, ռեժիսորը հավաստիացրեց, որ 30 րոպեանոց ժապավենը, որ ցուցադրվեց էկրանին, միայն ֆիլմի թրեյլերն է, իսկ ֆիլմն ամբողջովին ավարտելու համար դեռ կպահանջվեն երկար տարիներ:
Ցուցադրությունից առաջ Հարություն Խաչատրյանը «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը պարգևատրեց «Ոսկե ծիրանով»՝ նշելով, որ Ռալֆ Յիրիկյանի ղեկավարած ընկերությունն ու իր կինոփառատոնն այլևս անհնար է ընկալել առանց մեկմեկու: «Եթե փակվի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը, կփակվի նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնը,- ասաց Հարություն Խաչատրյանը: Հուսանք և հավատանք, որ նման վտանգ չի սպառնում հայ հասարակությանը առաջիկա տասնամյակներում:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ