ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ես տեղյակ չեմ եղել այն մատյանի մասին, որը ՀՔԾ պետը ցուցադրել է մամուլի ասուլիսում. Ալումյան

Ես տեղյակ չեմ եղել այն մատյանի մասին, որը ՀՔԾ պետը ցուցադրել է մամուլի ասուլիսում. Ալումյան
14.09.2018 | 17:35

Որպես քրեական գործով մեղադրյալի փաստաբան՝ ես տեղյակ չեմ եղել այն մատյանի մասին, որը ՀՔԾ պետը ցուցադրել է մամուլի ասուլիսում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունն իրականացնող փաստաբանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը:


Հիշեցնենք՝ խոսքը 2008-ի մարտի 1-ին զինվորներին որպես վարձկան օգտագործելու մասին է։
«Ես այդ մատյանը չեմ տեսել։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այդ քրեական գործով ես պաշտպան եմ, բայց դուք՝ լրագրողներդ, ավելի շուտ եք այդ մատյանը տեսել, նոր՝ ես։ Բայց քանի որ տեսել եմ, մեկնաբանեմ՝ եթե դա հանցագործություն է և եթե ԱԱԾ ու ՀՔԾ պետերը արդեն գիտեն՝ ով է արել այդ հանցագործությունը, բա ո՞ւր են առաջադրված մեղադրանքները։ Մյուս կողմից՝ եթե դա հաստատված չէ, ինչո՞ւ են հրապարակային նման հայտարարություններ անում։ Սա ուղղակի մանիպուլյացիա է», - ասաց Ալումյանն ու հավելեց, որ Մարտի 1-ի գործը զգայուն գործ է, մարդիկ ցավով են դրան վերաբերվում և դա էլ օգտագործվում է ՀՔԾ պետի կողմից՝ ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի սկանդալային գաղտնալսման փաստից մարդկանց ուշադրությունը շեղելու համար։


Վերջինս նաև ընդգծեց, որ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, չկան հաստատված ապացույցներ, մեղադրանք առաջադրված չէ, բայց ՀՔԾ-ի պետը փաստաթղթերը ասուլիսում ներկայացնում է այնպես, կարծես, դա կայացած փաստ է։ Ապա շեշտեց, որ եթե դա իրենք համարում են կայացած փաստ, գոնե թող ասեն՝ ում են մեղադրանք առաջադրում:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3447

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ