Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Աշխարհը սպասում է շունչը պահած

Աշխարհը սպասում է շունչը պահած
21.12.2018 | 02:58

Աշխարհի կրկնակի չեմպիոն, 2018-ի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, գեղասահորդ Եվգենյա Մեդվեդևան ընթացիկ մրցաշրջանում իր բազմահազար երկրպագուներին դեռևս չի ուրախացնում: Հիշենք նրա ցույց տված արդյունքները. արծաթ՝ Autumn Classic International-ում, բրոնզե մեդալ գրան պրիի կանադական փուլում, չորրորդ հորիզոնական փարիզյան մրցաշարում, որոնց եկավ գումարվելու գրանի պրիի գլխավոր եզրափակչին մասնակցելու իրավունքից զրկվելը: Փաստորեն մեխանիկորեն նրա համար եղածներից գլխավորին է վերածվում Ռուսաստանի այս առաջնությունը, որն արդեն իսկ մեկնարկել է Սարանսկում: Այլ կերպ ասած՝ Սարանսկը դառնում է նրա փրկության հույսը:
Արդեն իսկ ասել ենք, որ այստեղ նա հանդես է գալու նոր կարճ ծրագրով, հետևաբար չկրկնենք: Ինչ են հակադարձելու նրա գլխավոր մրցակիցները ու դրանց շարքում առաջին հերթին օլիմպիական չեմպիոն Ալինա Զագիտովան: Առաջնություն եկել են բոլոր նրանք, ովքեր առողջական խնդիրներ չունեն, սակայն մինչ այժմ ժամանածների մեջ չէ Զագիտովան: Ավելին, առարկայական են դառնում շշուկները, որ նա կարող է այդպես էլ չժամանել առաջնություն, ու պատճառ է նշվում ունեցած վնասվածքը, թեպետ Լհձ-ի մամլո քարտուղարը հերքել է շրջանառության մեջ դրված լուրերը:


Ինչևէ: Մեդվեդևա-Զագիտովա մրցակցությունը սպառնում է դառնալ մարզաձևի թիվ մեկ իրադարձությունը, և անգամ մտավախությունն այն, թե այս պայքարին կարող է խառնվել ռուսաստանյան մատաղահասակ սերունդն իր շատ հնարավոր անակնկալով, միևնույն է, աշխարհը շունչը պահած հետևելու է հենց այս դիմակայությանը:
Տեսնենք ինչ կլինի:
Հասկանալի է, որ աչքաթող չենք անելու մյուս մրցելույթները: Դրանցում նույնպես կա հզոր ինտրիգ, ու դա ոչ միայն ռուսաստանյան մակարդակով: Ռուսական գեղասահքը վաղուց դարձել է համաշխարհային գեղասահքի ինքնատիպ էջերից մեկը և չի կարող լինել տեղական նշանակության:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ