Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աշխար­հի գա­վա­թից ես ա­վե­լի մեծ հուզ­մունք եմ ակն­կա­լում

Աշխար­հի գա­վա­թից ես ա­վե­լի մեծ հուզ­մունք եմ ակն­կա­լում
11.02.2020 | 04:05
Մարտ ամ­սին կա­նա­դա­կան Մոն­րեալ քա­ղա­քում կմեկ­նար­կի մե­ծա­հա­սակ­նե­րի գե­ղա­սահ­քի աշ­խար­հի հեր­թա­կան ա­ռաջ­նու­թյու­նը։ Մարզ­չա­կան խոր­հր­դի ու երկ­րի ճյու­ղա­յին ֆե­դե­րա­ցիա­յի ո­րոշ­մամբ այդ ստու­գա­տե­սին Ռու­սաս­տա­նի ընտ­րա­նին կներ­կա­յաց­նեն վեր­ջերս ա­վարտ­ված Եվ­րո­պա­յի ա­ռաջ­նու­թյա­նը մաս­նակ­ցած մար­զիկ­նե­րը, ո­րոնց թվում է և մեր հայ­րե­նա­կից, 16-ա­մյա Ար­թուր Դա­նիե­լյա­նը, ո­րը տի­րա­ցել էր աշ­խար­հա­մա­սի ար­ծա­թե մե­դա­լին։ Հա­վա­քա­կա­նում ընդգրկվե­լու կա­պակ­ցու­թյամբ «Match TV»-ին ա­հա թե ինչ է ա­սել նա. «Ո­րո­շու­մը կա­յաց­րել են իմ մար­զիչ­նե­րը և ֆե­դե­րա­ցիան: Նրանք նաև հարց­րին իմ կար­ծի­քը: Մենք հա­մա­ձայ­նե­ցինք, և ես շատ ու­րախ եմ, որ նման ո­րո­շում կա­յաց­վեց:
Աշ­խար­հի գա­վա­թից ես ա­վե­լի մեծ հուզ­մունք եմ ակն­կա­լում, քա­նի որ կլի­նեն ա­վե­լի ու­ժեղ մար­զիկ­ներ: Ինձ հա­մար դա նոր բան կլի­նի: Նպա­տա­կը մա­քուր սահք ցու­ցադ­րելն է: Հի­մա ես կկա­տա­րե­լա­գոր­ծեմ իմ ծրա­գի­րը»:
Ըն­թեր­ցո­ղին տե­ղե­կաց­նենք. ի սկզ­բա­նե ո­րոշ­ված էր, որ Ար­թուր Դա­նիե­լյա­նը պետք է ե­լույթ ու­նե­նա պա­տա­նի­նե­րի աշ­խար­հի ա­ռաջ­նու­թյու­նում, սա­կայն հե­տա­գա­յում վճռ­վել է նրան աշ­խար­հի մե­ծա­հա­սակ­նե­րի ա­ռաջ­նու­թյուն գոր­ծու­ղե­լը հա­մա­րել ա­ռա­վել նպա­տա­կա­հար­մար։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 4518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ