Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Անա­սու­նը մնում է ա­նա­սուն

Անա­սու­նը մնում է ա­նա­սուն
06.11.2020 | 11:17

Ղա­րա­բա­ղի ա­նու­նը գո­ղա­ցած ու այն այլևս չու­նե­նա­լու կա­րո­տը գո­նե ֆուտ­բո­լա­յին թի­մի վրա դնե­լով կա­րոտն առ­նող ա­զե­րի հան­րույ­թը, ի դեմս ա­կում­բի մամ­լո ծա­ռա­յու­թյան ղե­կա­վար Նուր­լան Իբ­րա­հի­մո­վի, ֆեյս­բու­քյան գրա­ռում էր ա­րել՝ կոչ ա­նե­լով սպա­նել հա­յազ­գի պատ­կա­նե­լու­թյան յու­րա­քան­չյուր մե­կի՝ լի­նի ե­րե­խա, կին, ծեր։


Սույն կեն­դա­նա­կեր­պի մար­տա­կո­չին ան­հա­ղորդ չի մնա­ցել ՈՒԵ­ՖԱ-ն՝ ժա­մա­նա­կա­վո­րա­պես զր­կե­լով վեր­ջի­նիս ֆուտ­բո­լա­յին գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վե­լու ի­րա­վուն­քից։ Հու­սանք, որ ժա­մա­նա­կա­վո­րա­պե­սը կվե­րած­վի ընդ­միշ­տի, քա­նի որ նման­նե­րը ի­րա­վունք չու­նեն առ­հա­սա­րակ որևէ գոր­ծու­նեու­թյամբ զբաղ­վե­լու, ա­վե­լին` նրանց տե­ղը ճա­ղա­վան­դակ­նե­րի հետևում գտն­վող տա­րա­ծու­թյունն է։


Նուր­լան Իբ­րա­հի­մո­վի առն­չու­թյամբ ՈՒԵ­ՖԱ-ին բո­ղոք է ներ­կա­յաց­րել Հա­յաս­տա­նի ֆուտ­բո­լի ֆե­դե­րա­ցիան՝ պա­հան­ջե­լով՝ պատ­ժել նրան ու ա­կում­բին՝ ընդ­հուպ մինչև եվ­րո­պա­կան խա­ղար­կու­թյու­նից ադր­բե­ջա­նա­կան ա­կում­բի հե­ռա­ցում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 7745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ