ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Արյունաբանական կենտրոնին շտապ անհրաժեշտ է 2-րդ կարգի դրական արյուն

Արյունաբանական կենտրոնին շտապ անհրաժեշտ է 2-րդ կարգի դրական արյուն
23.11.2020 | 14:41

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն տեղեկացնում է. «Հարգելի հայրենակիցներ, ՇՏԱՊ անհրաժեշտ է A (II) RH+ (2-րդ կարգի դրական արյուն): Խնդրում ենք արյան նշված կարգն ունեցող անձնանց մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ մինչև ժամը 13:00:
Հեռ. 010-28-38-23»։

Դիտվել է՝ 2958

Մեկնաբանություններ