«Մենք այլևս ՈՒկրաինային զենք չենք մատակարարում։ Մենք այլևս ՈՒկրաինային փող չենք տալիս։ Հիմա մենք նրանց զենք ենք վաճառում, և եվրոպական երկրները դրա համար վճարում են ՆԱՏՕ-ի միջոցով։ Նրանք օգտագործում են ՆԱՏՕ-ն զենք գնելու և այն ՈՒկրաինա տեղափոխելու համար»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Հայաստանում գործադուլներ, միշտ եղել են, բայց էսպիսի լկտիություն, երբ աշխատանքից հեռացնեն գործադուլավորին, երբեք չի եղել

Հայաստանում գործադուլներ, միշտ եղել են, բայց էսպիսի լկտիություն, երբ աշխատանքից հեռացնեն գործադուլավորին, երբեք չի եղել
03.12.2024 | 20:01

Երևանում ավտբուսի վարորդները գործադուլ են անում:

Գործող ռեժիմն էլ իր հերթին, մարդկանց պահանջը լսելու փոխարեն հեռացրել է գործադուլ անող վարորդներին` աշխատանքից: Հայաստանում գործադուլներ, միշտ եղել են, բայց էսպիսի լկտիություն, երբ աշխատանքից հեռացնեն գործադուլավորին, երբեք չի եղել:

Այլևս ակնհայտ է, որ դասական ավտորիտարիզմի անցում կատարող վարչախումբը ամենաբիրտ մեթոդաբանությամբ ճնշելու է իր դեմ ցանկացած տիպի բողոք, լինի դա քաղաքական թե սոցիալական երանգավորում ունեցող:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4086

Մեկնաբանություններ