Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

Հայրենիքիս հետ` հայրենիքից հեռու

Հայրենիքիս հետ` հայրենիքից հեռու
02.02.2025 | 06:54

Ես քեզանից հեռացել եմ, բայց ապրում եւ հիշում եմ,

Հեռու այսպե՜ս, բայց այնքա՜ն մոտ,

Որ դու զգաս, խաղաղությամբ սպասում եմ քեզ,

Դու ամեն տեղ ներծծվում ես հայի արմատներում:

Քո փակ դռան դեմ մենք մի շառաչ ենք,

Պատ ես ու տանիք, լեռ ես եւ անհաղթ բարձունք,

Դու ամեն տեղ ես, երբ օտար ես դու,

Բայց ոտքերիս տակ հայի հող ես:

Հայրենիք, դու միայն անուն չես, քարտեզ չես՝ գետերով, լճերով նկարած,

Դու բույր ես դաշտերի, չորացած խոտերի, Ժայռերի ստվեր ես աղբյուրի ջրերում,

Ինձ համար դու գորգ ես՝ գետափի քարերին,

Գիշեր ես եւ զրույց՝ հեռավոր աստղերի,

Եվ գարնան իրիկուն, եւ աշնան լուսաբաց,

Եվ ծուխ ես բարձրացող, հայրենի կտուրից,

Մեր դռնից երկարվող ճանապարհ մի բարակ:

Ես զգում եւ փնտրում եմ քեզ փշոտ ճամփաներում,

Ձայնդ լսում եմ հողմի մեջ,

Որ փչում է քամին ավերակված տներից,

Եվ լքված ճամփաների վրա:

Իմ աչքերով քեզ եմ տեսնում,

Արյունոտ օղակ շրջափակման մեջ,

Հիշատակիդ սարսափը ամեն սեպտեմբերին,

Աղաղակում է ջղերիս մեջ:

Հիմա քեզ երգում եմ խավարի ու լույսի առաջ,

ՈՒ վրեժիդ սերմը լիաբուռն ցանում,

Ներկա եւ ապագա սերունդների սրտերի մեջ,

Իմ անմոռաց կարոտ, եռածալ մի նամակ:

Ես նայում եմ շուրջս ծաղկած կակաչներին,

Արեւի շողերով, կապույտ մանկության սրտերում,

Քո խոսքերի ծաղիկները` քամիների դաշտում,

Որ շրջում են դեմքիս այս անծանոթ ժպիտներից:

Ինձ հարցեր մի տվեք, պատասխաններս՝ ձյան նման,

Հալչում են անտակ ճահիճների մեջ,

Ես հիմա հուշերով եմ ապրում,

Գիշերը եւ ես, երկու ընկերների պես:

Թող հայելիներն իրենց լռությամբ ապրեն, Դու մի՛ նայիր նրանց մեջ,

Չար երեխայի նման,

Մի՜ փշրիր կյանքիս ապակին:

Թագուհի Թագուհի

Գեղանկարը` Հրանտ Թադևոսյանի

Դիտվել է՝ 2995

Մեկնաբանություններ