«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Խնայողությունների թալան

Խնայողությունների թալան
14.02.2025 | 18:39

ՀՀ վարչախմբի քպ ղեկավարը հետևողականորեն իր թաթերն է ձգում դեպի քաղաքացիների խնայողությունները։

Ինչպիսի՞ հաշվարկ ունի ֆունկցիոնալ անգրագետը, ով պարզապես ցանկանում է սոսնձված մնալ իշխանական աթոռին:

Նրա միակ նպատակը անձնական բարեկեցությունն է և պետական օլիգարխի բարեկեցիկ կյանքը, որի շարունակման համար վտանգ է զգացել։

Այո, վտանգը բավականին սպառնալի, դրամատիկ երանգ է ստանում, որովհետև տնտեսությունը կանգ է առել և 2025 թվականին արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով արտահանումը, ներմուծումը, ծառայությունների բնագավառը կրճատվելու են 40-45 տոկոսով։ Այս թվերը վկայում են, որ շատ շուտով պետական ապարատի աշխատավարձերը, քաղաքացիների նպաստները և թոշակները վճարվելու փող չի լինելու:

Ողջամիտ ղեկավարը, անկասկած կփորձեր գնալ հանրային կոնսոլիդացիայի ճանապարհով և կկազմեր հանրային ազգային համաձայնության կառավարություն, որի հավաքական ջանքերով հնարավոր կլիներ չեզոքացնել բազմաթիվ մարտահրավերներ, սակայն ՀՀ ներկա վարչախմբի ղեկավարը դասական բռնապետի վարքագիծ է դրսեւորում և փորձում է չլուծվող տնտեսական խնդիրները լուծել իր գավառական աշխուժակի մեթոդներով։

Մեթոդներից առաջինը դա քաղաքացիների գրպանը մտնելն է և, ի վերջո, նրանցից խնայողությունների հափշտակումը։ Այս մոդելի լույսի ներքո պետք է դիտարկել գույքահարկի պարտքերի տակ խեղդվող քաղաքացու բնակարանի խլումը, հայտարարագրման ծուղակների միջոցով քաղաքացիներին տուգանքների տակ գլորելը, ապրանքային մնացորդի հոդվածներով տնտեսվարողներին անլուծելի պարտքերի տակ գցելը։

Արդեն իսկ նշմարվում են որոշ ժամանակ անց բանկային ավանդների մի մասը գրպանելու անթաքույց նկրտումներ կարծես։

Այսօր կառավարության նիստում անոնսվեց ծախսերի հայտարարագրման գործընթացի սկիզբ։ Անտարակույս, հանրությունը առերեսվում է նրանց պատերազմ հայտարարած անձի հետ, որը հասկացել է, որ իր իրոք կուտակած պետական պարտքը ունի երկու պահանջատեր, մեկը դրսի հզորները, իսկ մյուսը ՀՀ անպաշտպան քաղաքացիները։

Վստահ եղեք, հարգելի քաղաքացիներ, որ դրսի հզորների պարտքը և տոկոսները սուս-փուս վճարողը, կուժն ու կուլան ջարդելու է ձեր գլխին։

Այո, դուք անպաշտպան եք և հերթական հարվածները չեն ուշանալու։

Հարցի լուծումը գտնվում է ձեր ձեռքերում։ Եղեք ձեր խնայողությունների պաշտպանը։

Դրանք ձեր աշխատած խնայողություններն են, որոնց վրա աչք է տնկել ամբողջ կյանքում ոչ մի տեղ չաշխատածը։

Ի՞նչ է պետք անել սպասվող աղետին և ունեզրկմանը դիմագրավելու համար:

Մենք ունենք լուծման համակարգ, որի վրա աշխատում է մասնագետների, տնտեսագետների լուրջ խումբ։

Առաջարկվող լուծումները տեղայնացնելու, հարստացնելու, գույքագրելու համար, խնդրում ենք գրել, թողնել մեկնաբանություններ, որոնց անպայման կանդրադառնանք։ Միայն միասնական ուժն է հաղթում :

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2703

Մեկնաբանություններ