«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Ինչու՞ է աղմկում Ucom-ը

Ինչու՞ է աղմկում Ucom-ը
02.04.2025 | 15:03

Վերջերս գրել էի, որ Ucom-ը դյուբելներ և պտուտակներ է խնայում: Կարծիք էի հայտնել, որ վերջինս դյուբելների և պտուտակների բիզնեսի մեջ է մտել: Խնդիրն այն է, որ Ucom-ի աշխատակիցները բնակարաններում ինտերնետ-սարքը տեղադրելիս, պատի մեջ անցքերը բացում են առանց դռելի` բացառառապես պտուտակահանի և պտուտակների օգնությամբ: Ավելին` վերջիններս պատի մեջ բացում են չօգտագործվող անցքեր, իսկ օգտագործվող անցքերի մեջ չեն տեղադրում դյուբելներ:

Ինչևէ: Ucom-ը կարդացել է գրածս և սկսել է «աղմկել»: Իրականում` աղմկել: Հեռախոսիս անընդհատ SMS է գալիս: Մի օր սրանք գրում են, որ

«Ucom tsarayutyan Dzer haytn yndunvel e. Hayti kargavichaki masin kteghekacnenq arajikayum»:

Մի երկու օր հետո`

«Ucom tsarayutyan Dzer haytn yntacqi mej e. Hayti kargavichaki masin kteghekacnenq naev arajikayum»:

Այնուհետև` փորձում են երրորդ անձանց միջոցով կապ հաստատել: Մի խոսքով` ջղաձգված աղմկում են: Անկեղծ` անհասկանալի է, թե սրանք ինչ են ուզում: Մասնավորապես` ի՞նչ է նշանակում «Hayti kargavichak»կամ «arajikayum»-ը դա ե՞րբ է և ինչու՞ է անհրաժեշտ անընդհատ կրկնել, որ «kteghekacnenq naev arajikayum» անհասկանալի բառակապակցությունը:

Եվ, ամենակարևորը` Լեզվիկոմիտե, ինչու՞ է Ucom-ը Հայաստանում, Հայաստանի քաղաքացիների հետ շփվելիս, աղմկում լատինատառ չգիտեմինչով:

Տեսանյութում և նկարում երևում է Ucom-ի աշխատակիցների «արհեստավարժ» աշխատանքի արդյունքը:

Ամոթ Ucom-ին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2113

Մեկնաբանություններ