Պուտինի և Թրամփի հանդիպումից առաջ BRICS-ի երկրները աննախադեպ համախմբվածություն են ցուցաբերում ։
«Ընդհանուր պատկերը նման է ԲՐԻԿՍ-ի հավաքական դիրքորոշման ցուցադրմանը Պուտինի եւ Թրամփի բանակցություններից առաջ ։ Ֆորմալ առումով հանդիպումներից յուրաքանչյուրը ներկայացվում է որպես երկկողմ, սակայն դրանց սինխրոնիզմն ու հռետորաբանությունը ազդանշան են ստեղծում ԱՄՆ-ին առ այն, որ Ռուսաստանն ունի դիվանագիտական թիկունք», - նշում է վերլուծաբան Վլադիմիր Չերնովը (Freedom Finance Global) ։
ԲՐԻԿՍ-ի առանցքային առավելությունը, նրա խոսքով, տնտեսությունների փոխլրացումն է. Ռուսաստան՝ էներգետիկ ռեսուրսներ,
Չինաստան՝ արդյունաբերություն,
Հնդկաստան՝ ՏՏ ոլորտ,
Բրազիլիա՝ գյուղատնտեսական ոլորտ:
Հայկ ՀԱԽՆԱԶՐՅԱՆ