Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Նորից համոզվեցին, որ իրենց ունեցածն ընդամենը 20-30 ծախու այլասերվածներ են

Նորից համոզվեցին, որ իրենց ունեցածն ընդամենը 20-30 ծախու այլասերվածներ են
25.08.2025 | 11:48

Վերջին օրերին անհնար է չնկատել ազնվացումի հոսանքը, որ ավելի ու ավելի է տարածվում մեր նեխած հանրության վրա։ Նույնիսկ տարիներով լալկված-մնջացած գիտակիցները սկսել են ընդվզել։ Դավաճանության գիտակցումը կարծես համատարած դառնալու միտում ունի։ Ալիևի տեղական հանձնակատարները երեկվա հակառուսական ակցիայով մի վերջին ճիվաղային փորձն արեցին՝ ստուգելու, թե իրենց կողքին քանի չորքոտանի ունեն։

ՈՒ նորից համոզվեցին, որ իրենց ունեցածն ընդամենը 20-30 ծախու այլասերվածներ են, որոնցից ամեն մեկը առանձին հանրահայտ է իր ապականությամբ․ մեկը մորն է մատնել, մյուսը հարսին է շինել, երրորդին խմբով են շինել ու․․․ այսպես շարունակ։

Իսկ ռուսական վերջին ներկայությունը՝ Գյումրու ռազմաբազան վտարելու ճիվաղային ճիգերը ցեղասպանության տրամաբանության մեջ է։ Վերջապես հասկանալ է պետք, որքան էլ ռուսները չարդարացրեցին մեր հույսերը, որքան էլ անուղեղ մասսային լարեցին ու լարեցին Ռուսաստանի դեմ, այնուամենայնիվ, պատմությամբ բազմիցս հաստատված իրողություն է․ վերջնականապես մորթվելուց մի ակնթարթ առաջ էլի հայացքներս հույսով հառելու ենք հյուսիս։ Թրքահաճ լեշախումբը վաղուց հասկանում է, որ էլ ամբոխ չունի՝ արդարադատության, Եկեղեցու, առավել ևս՝ ռուսական բազայի վրա քսի տալու համար։ Մնում են միայն անթասիբ-անողնաշար ուժայինները։ Ու եթե դրանցով կարելի է կանանց ծեծել, ձեռնառումբ նետել երեխաների վրա․․․ բայց ո՞նց դրանց հանես ռուսական բազայի դեմ։ Շանսատակ կանեն ամեն տեսակ ծախու մենթի՝ ջոմարդյանով-բանով հանդերձ։

Այս ծախու թափորի վերջին հույսը Հայաստանը նորից ռուս-թուրքական բախումների մեջլիս սարքելն է։ Սա պետք է հստակ հասկանանք ու ռուսին էլ հասկացնենք։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 752

Մեկնաբանություններ