«ԵԱՏՄ-ից ինչ-որ որոշմամբ այս կամ այն երկրին հեռացնելն անհնար է։ Հնարավոր է տարբերակ, երբ երկիրն ինքն է հայտարարում այն մասին, որ այս կամ այն պատճառով դադարեցնում է համագործակցությունը»,- ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը, պատասխանելով հարցին՝ կարո՞ղ են Հայաստանը ԵԱՏՄ-ից հեռացնելու վերաբերյալ հանձնարարականներ ընդունվել: «Նման քայլի հնարավոր հետևանքները անհրաժեշտ է քննարկել, և դա կարվի ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով նիստի ընթացքում»,- հավելել է նա։               
 

Ալիևը փո՞ղ է ծախսում Փաշինյանի ընտրարշավի վրա

Ալիևը փո՞ղ է ծախսում Փաշինյանի ընտրարշավի վրա
24.05.2026 | 14:41

Հայաստանի ընտրություններին միջամտում են տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ, դա անում են անթաքույց, փաստացի դա անում են թե՛ Մոսկվան, թե՛ Բրյուսելը, թե՛ Վաշինգտոնը։ Բայց դա թերևս այդքան էլ նորություն չէ մեր պետության և ընտրությունների պատմության մեջ, ուղղակի մասշտաբներն ու հետաքրքրությունն են այս անգամ տարբեր։

Բայց այդ ամենի ֆոնին ինձ համար առանձնահատուկ հետաքրքիր է Ադրբեջանի շատ ուղիղ միջամտությունը և իրենց կողմից լուրջ ռեսուրսների ներդրումը՝ հանուն Փաշինյանի։ Վերջերս տեսա, որ իրենց առաջատար լրատվամիջոցներից մեկը ֆիլմի թրեյլեր է հրապարակել, որը փաստացի ուղղված է ներկայիս ընդդիմության դեմ, և այդ ֆոնին շատ կարևորվում է Փաշինյանի մնալը իշխանության։ Որքան հասկացա կարճ տեսահոլովակից, տվյալ ֆիլմի շրջանակներում փորձել են հարցազրույցներ ունենալ նաև արտերկրում ապրող տարբեր փորձագետների հետ։ Ընդ որում, սա հենց նույն լրատվամիջոցն է, որը հսկայական ռեսուրսներ է ծախսում Ռուբեն Վարդանյանի դեմ սև PR իրականացնելու համար։ Նյութերը այստեղ տեղադրվում են անգլերեն, այսինքն՝ նախատեսված են հենց դրսի լսարանի համար։

Այն, որ Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, ինձ համար վաղուց նորություն չէ, բայց շատ հետաքրքիր է տեսնել, որ Ալիևը փաստացի փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար։ Թեև երևի դա էլ է հասկանալի՝ չէ՞ որ Փաշինյանը պատրաստ է իրագործել Ալիևի ամենավտանգավոր ֆանտազիաներն անգամ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության և հայկական ինքնության դեմ․․․

Վերջում ևս մեկ անգամ հիշիր՝ հարգելի ՀՀ քաղաքացի, հարգելի ընտրող, հիշիր՝ ով ում ուզում է թող աջակցի, ով ում վրա որքան փող ուզում է թող ծախսի, այս երկրի ճակատագիրը որոշողը դու ես, բացառապես դու, քո որոշումից է կախված՝ այս երկիրը հնարավորություն կստանա՞ բարդ իրադրությունը հաղթահարելու, թե՞ մեր ձեռքով մեր երկիրը վերջնական կգցենք փոսը․․․

Եթե չենք ուզում Ալիևը որոշի, ուրեմն հունիսի 7-ին գնում ենք ընտրության:

Որոշողը մենք ենք։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ