Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Բացառել ուղեվարձի թանկացումը. հասարակական տրանսպորտը պետք է մնա մատչելի

Բացառել ուղեվարձի թանկացումը.  հասարակական տրանսպորտը պետք է մնա մատչելի
11.01.2025 | 14:50

Վերջին տարիներին Երևանի հասարակական տրանսպորտի խնդիրը դարձել է սոցիալական ծանր բեռ և դժգոհության հիմնական պատճառ քաղաքաբնակների շրջանում։ Չնայած այն հանգամանքին, որ տրանսպորտը համարվում է ցանկացած քաղաքի սոցիալական կյանքի կենսական մասնիկ, Երևանի բնակիչները բախվում են մի շարք մարտահրավերների, որոնցից ամենասուրն այսօր կապված է ծառայության թանկացման և որակի հետ։

Երևանի հասարակական տրանսպորտը հաճախ չի համապատասխանում ժամանակակից քաղաքի պահանջներին։ Օրինակ, քաղաքի տարբեր թաղամասերում մարդիկ ստիպված են ժամերով սպասել ավտոբուսներին, որոնք չեն գալիս ըստ ժամանակացույցի։ Առավոտյան և երեկոյան ժամերին՝ երթևեկության բեռնվածության պայմաններում, շատ բնակիչներ պարզապես չեն կարողանում օգտվել տրանսպորտից։

Սա հատկապես ծանր է քաղաքային ծայրամասերում ապրողների համար, որոնց համար տրանսպորտն աշխատանքային օրվա անփոխարինելի մասն է։ Տրանսպորտի անկազմակերպ վիճակը ստիպում է մարդկանց ընտրել այլընտրանքային տարբերակներ՝ տաքսի կամ սեփական մեքենա, ինչը հաճախ չափազանց թանկ է նրանց համար։

Երևանի տրանսպորտային համակարգը երկար տարիներ գտնվում է բարեփոխումների խոստումներով պայմանավորված վիճակում։ Տրանսպորտային միջոցների մեծ մասը հին են, անվտանգության չափանիշներին չեն համապատասխանում, իսկ հարմարավետության մակարդակը գրեթե բացակայում է։ Այս ամենի ֆոնին բարձրացվել է ուղեվարձը՝ մոտ 3 անգամ, ինչը չի համընկնում ծառայության որակի հետ։

Հիմնական խնդիրը մնում է այն, որ այս թանկացումը չի ուղեկցվում ծառայության կազմակերպվածության և հարմարավետության բարելավմամբ։ Մարդիկ վճարում են ավելի շատ, բայց ստանում են նույն ցածրորակ ծառայությունը։

Տրանսպորտի գնի կտրուկ աճը սոցիալական խնդիրներ է առաջացնում հատկապես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար։ Եթե հաշվի առնենք, որ քաղաքում մեծ մասն աշխատում է միջինից ցածր աշխատավարձով, ապա տրանսպորտի ծախսերի ավելացումը կարող է հանգեցնել ընտանիքի բյուջեի լուրջ լարվածության։ Այս թանկացումը խաթարում է սոցիալական հավասարությունը՝ տրանսպորտը դարձնելով ոչ բոլորի համար մատչելի։

Անհրաժեշտ է տրանսպորտային համակարգի բարեփոխում` ստեղծել հստակ գրաֆիկով աշխատող համակարգ, որը կարող է բավարարել քաղաքի բնակչության պահանջները և ներմուծել

նոր տեխնոլոգիաներ, որոնք կարող են ապահովել ուղևորահոսքի կառավարում և երթևեկության ժամանակացույցի հստակ պահպանում։

Շատ կարևոր է գների վերահսկումը.

հասարակական տրանսպորտը պետք է մնա մատչելի։ Ուղեվարձի բարձրացումը պետք է բացառել։

Սարգիս Տեր-Եսայան

Դիտվել է՝ 2821

Մեկնաբանություններ