«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Մայրցամաքը` մայրցամաքի դեմ

Մայրցամաքը` մայրցամաքի դեմ
06.07.2013 | 18:02

Լատինամերիկյան և Կարիբյան երկրների միությունը եվրոպական երկրներից բացատրություն է պահանջել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի առաջ օդային տարածքը փակելու համար: «Մենք պահանջում ենք պարզել բոլոր հանգամանքները, որ միջազգային իրավունքի խախտում են և սպասում ենք համապատասան բացատրություններ»,-նշված է Հավանայում տարածված հայտարարության մեջ /Կուբան հիմա կազմակերպության նախագահող երկիրն է/: Նախագահները Մորալեսի ինքնաթիռի միջադեպն անվանում են «օդային բանդիտիզմ» և լրջորեն անհնագստացած են կատարվածով ու համերաշխություն են հայտնել Բոլիվիայի նախագահին ու եղբայրական ժողովրդին: Լատինամերիկյան և Կարիբյան երկրների միությունը ձևավորվել է 2011 թ. և ընդգրկում է Հարավային ու Հյուսիսային Ամերիկայի բոլոր երկրները, բացի ԱՄՆ-ից ու Կանադայից:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1504

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ