Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Պաշտոնյաների խրախճանքի բյուջե

Պաշտոնյաների խրախճանքի բյուջե
15.11.2013 | 12:33

«Սա արտագաղթի, աղքատության և որոշ մարդկանց խրախճանքի շարունակության բյուջե է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` մասնավորեցնելով, որ «որոշ մարդկանց» ասելով նկատի ունի հազարից ավելի պաշտոնյանների:

Ինչ վերաբերվում է Հայաստանի կողմից ԼՂՀ-h ճանաչման «Ժառանգության» նախագծի տապալմանը, Փոստանջյանն ասաց, որ այն ընդդիմադիրները, որոնք «կողմ» չեն քվեարկել իրենց նախագծին, «ազգադավ մադրիդյան սկզբունքներին են» համաձայնել:
«Կա հատուկ պաշտոնյաների ցանկ, որոնք անարգել կարող են մտնել ՔԿՀ: Մենք այդ ցանկում չենք, մենք ընդունելություն ենք խնդրել, որպեսզի տեսնենք` ինչ է կատարվում: Հասկանում ենք, որ այս խոչընդոտն արհեստական է»,- անդրադառնալով ՔԿՀ-ում որոշ պատգամավորների, այդ թվում իրեն, տեսակցության արգելքին, նշեց Զարուհի Փոստանջյանը` հավելելով, որ եթե կոծկելու բան չունենային, չէին խոչընդոտի: Ի դեպ, ըստ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի, արդարադատության նախարարը այս գործընթացների առնչությամբ «թույլ է տալիս ապօրինություն` ենթարկվելով Վլադիմիր Գասպարյանի ցանկություններին»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2753

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ