Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Թշնամին միայն ուժից է վախենում. Արմինե Սիմոնյան

Թշնամին միայն ուժից է վախենում. Արմինե Սիմոնյան
23.08.2022 | 07:27

Այս ամառ` կարճատև արձակուրդի օրերին, ընտանիքիս հետ որոշեցինք այցելել մեր երկրի մի քանի հետաքրքիր վայրեր. Դրանցից մեկը Նորատուսի Խաչքարերի «անտառն» էր` հին գերեզմանատուն, բացառիկ հուշարձան:

Իրապես, թանգարան բաց երկնքի տակ: Ջուղայի խաչքարերից հետո Նորատուսի խաչքարերը Հայաստանում խաչքարերի ամենամեծ համալիրն է: Կան հարյուրավոր խաչքարեր, դրանք թվագրված են` 9-18-րդ դարերին: Մյուս «հայտնագործությունը» ինձ համար նորատուսցի 75- ամյա, կապտաչյա գեղեկցկուհի տատիկն էր՝ հյուրասեր, ջիգյարով հայուհի, որ մեզ զարմացրեց Հայոց պատմության իր իմացությամբ. նա գիտի գրեթե բոլոր Խաչքարերի պատմությունը` թե ո՞ւմ գերեզմանոցն է, ի՞նչ խորհրդանիշեր են պատկերված խաչքարերի վրա: Պատմում է մեծ սիրով, ոգևորությամբ: Տատիկից էլ լսեցինք հետևյալ պատմությունը: Թուրք-սելջուկները, ներխուժելով Հայաստան, փորձում են դավադրաբար հանկարծակիի բերել Գեղամ թագավորին և հարձակվում են այն պահին, երբ Հայոց թագավորն իր սակավաթիվ ջոկատով գտնվելիս է լինում գերեզմանոցում` սգալով ընկերոջ մահը: Տեղեկանալով, որ Մելիք շահը հսկայաթիվ զորքով շարժվում է գերեզամանոցի ուղղությամբ, Գեղամ թագավորը հրամայում է իր զինվորներին հանել իրենց հագուստները և արագ հագցնել դրանք խաչքարերի վրա: Իսկ ինքն իր ջոկատի հետ միասին կանգնում է խաչքարերի առաջ:

Մոտեցող թուրք զինվորների առաջ` մթության քողի տակ, բացվում է այսպիսի տեսարան. բարձունքի վրա կանգնած է Գեղամ թագավորն իր զինվորներով, իսկ նրանց թիկունքում անթիվ ու անհամար զորքն է… Այս տեսնելով` խաչքարերը համարելով հայկական զորք, թուրքերը սարսափած դիմում են փախուստի, իսկ Գեղամ թագավորն իր փոքրաթիվ ջոկատով հետապնդում ու ջարդում է թշնամու հսկայաքանակ զորքին: Եվս մեկ փաստ, ապացույց` թշնամին միայն ուժից է վախենում:

Դիտվել է՝ 15274

Մեկնաբանություններ