«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Ի՞նչ պիտի լինի Դաշնակցութիւնը, Յովհաննէս Քաջազնունու բնորոշմամբ

Ի՞նչ պիտի լինի Դաշնակցութիւնը, Յովհաննէս Քաջազնունու բնորոշմամբ
07.11.2024 | 12:02

ՀՅԴ հիմնադիր սերնդին պատկանող (1893թ․), ՀՅԴ արեւելեան բիւրոյի անդամ, Հայաստանի առաջին հանրապետութեան առաջին վարչապետ (1918-1919թթ․), ճարտարապետ (1893թ․), պրոֆեսոր (1930թ․), տեսաբան՝ Յովհաննէս Քաջազնունին (1868-1938թթ․) իր «Ի՞նչ պիտի լինի Դաշնակցութիւնը» վերնագրով բովանդակալից յօդուածաշարում, 1907թ․, էական եւ խորքային բնորոշումներ է տուել ՀՅ Դաշնակցութեան գոյութեան ու լինելութեան մասին։ Յօդուածաշարի վերջաբանում, Քաջազնունին գրում է․

«Դաշնակցութիւնը իր հիմնուած օրից եղել է սոցիալիստական կուսակցութիւն եւ այդպիսի էլ պիտի մնայ մինչեւ վերջ։ Դաշնակցութեան դաւանած սոցիալիզմը ոչ մի կերպ չի հակասում ազգայնութեան գաղափարին: Դաշնակցութիւնը գիտէ, որ ազգերի ինքնորոշման անարգել ազատութիւնը նրանց պատմական եւ անժխտելի իրաւունքն է ու իր ամբողջ ուժով կանգնած է պաշտպան այդ իրաւունքի․ այդ տեսակէտից Դաշնակցութիւնը «հայ» եւ «ազգային» կուսակցութիւն է։ Դաշնակցութիւնը մինչեւ օրս վարել է Տաճկաստանում - եւ պիտի շարունակէ վարել - ագգային-ազատագրական կռիւ: Ռուսաստանի սահմաններում Դաշնակցութիւնը պիտի մասնակից լինի ընդհանուր յեղափոխական շարժման: Յեղափոխական եւ ընդդիմադրական կուսակցութիւնների հետ միասին նա պիտի աշխատի վերացնել ճնշող կարգերը եւ սահմանադրել քաղաքական լիակատար ազատութիւն: Միեւնոյն ժամանակ ձգտելու է պետական իշխանութեան խիստ ապակենտրոնացման եւ ազգերի ինքնորոշման բացարձակ ազատութեան: Սօցիալիստական կուսակցութիւնների հետ միասին նա պիտի ձգտի ազատել աշխատանքը եւ աշխատաւորին՝ կապիտալիզմի շահագործումից։

«Ահա թէ ինչ պիտի լինի, իմ կարծիքով, Դաշնակցութիւնը»։

(Քաջազնունի Յովհաննէս, Ի՞նչ պիտի լինի Դաշնակցութիւնը, «Ժամանակ», ՀՅԴ պաշտօնաթերթ, Թիֆլիս, 1907 յունուարի 13, 19, 20 եւ 23)

Քաջազնունու սոյն սկազբունքային բնորոշումները, ինչպէս նաեւ նրա բազմաթիւ այլ խօսքերն ու մտքերը, զարմանալիօէն հակոտնեայ են նրա «ՀՅ Դաշնակցութիւնը անելիք չունի» առանձին գրքի (1923թ․) ողջ բովանդակութեան հետ։ Ակնբախ այս կոնտրաստի մասին յետագային ակնարկել է Քաջազնունու դստեր՝ Մարգարիտը, 1950թ. պատմաբան Դ. Մուրադեանի հետ ունեցած անկեղծ զրոյցում վկայելով, որ․ «Հայրս շատ էր ափսոսում, որ գրել է այդ գիրքը»․․․

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 5015

Մեկնաբանություններ