Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Անչափահասների գերեվարման ֆոնին ճիվաղը շարունակում է թիրախավորել եկեղեցուն ու արդեն նաև ԶԼՄ-ներին

Անչափահասների գերեվարման ֆոնին ճիվաղը շարունակում է թիրախավորել եկեղեցուն ու արդեն նաև ԶԼՄ-ներին
06.06.2025 | 20:30

2007թ. ծնված Կարեն Ջհանգիրյանի և 2008թ. ծնված Անդրեյ Գյագունցի գերեվարման համատեքստում մի քանի դիտարկում պետք է իրականացնել:

Առաջին՝ անչափահասները գերեվարվել են Սյունիքի մարզից, որտեղ վերջին տարիներին ադրբեջանական զինուժը կիլոմետրերով մխրճվել է:

Երկրորդ` ադրբեջանական այդ ներխուժումների արդյունքում բազմաթիվ հայկական բնակավայրեր հայտնվել են ադրբեջանական զինուժի քթի տակ: Երրորդ` որոշ տեղերում հայկական բնակավայրերի և ադրբեջանական օկուպացիոն զինուժի միջև տարածությունը մի քանի հարյուր մետր է դարձել: Չորրորդ` անչափահաս տղաների գերեվարման առումով ուղղակիորեն մեղավորություն ունի փաշինյանական հանցախումբը, որն այս տարիներին որևէ քայլ չի իրականացրել ադրբեջանական օկուպացիոն զորամիավորումները Հայաստանից դուրս շպրտելու և Հայաստանի սահմանների անվտանգությունը ապահովվելու ուղղությամբ:

Հինգերրորդ` հանցախումբը ոչ միայն չի զբաղվել Հայաստանի սահմանների պաշտպանությամբ, այլև կեղծ խաղաղության քողի ներքո հետևողական կերպով անարձագանք է թողել վերջին երկու ամիսներին ամեն գիշեր նույն Սյունիքում ադրբեջանական թիրախային կրակոցները, դրանով հնարավորություն տալով ադրբեջանցիներին ավելի սանձարձակ լինել մեր սահմանամերձ բնակչության նկատմամբ:

Վեցերրորդ` անգամ անչափահասների գերեվարությունից հետո վարչախմբի պարագլուխ ճիվաղը շարունակում է սեփական իշխանության ամրապնդման համատեքստում եղկելի օրակարգի իրացումը` նորից թիրախավորելով եկեղեցուն և դրան զուգահեռ արդեն ԶԼՄ-ներին:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1918

Մեկնաբանություններ