ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
12.12.2014 | 00:51

...թե ԲՀԿ-ի ֆեյքերն ու ֆեյսբուքյան խումբն են կանգնած եղել «Սեյրան Օհանյանը` 2018 թվականի նախագահ» էջի ակունքներում: Վերջին շրջանում բացառապես նման գործունեությամբ զբաղվող այդ ֆեյսբուքյան խումբը, որը մինչ այդ հմտանում էր «Զզվում եմ…» էջեր ստեղծելու վրա, դրանք «նվիրելով» Աշոտյանին, Շարմազանովին, ՕԵԿ-ին, իրենց անցանկալի քաղաքական գործիչներին, վերջին շրջանում բացառապես կենտրոնացել է Սեյրան Օհանյանի վրա։ Ասում են նաև, թե այդ էջը «երակ ստուգելու» հանձնարարական է ստացել, որպեսզի «բոսերը» հասկանան, թե ինչպիսին է ժողովրդի և սոցցանցերի օգտատերերի վերաբերմունքը Օհանյանի նկատմամբ, ինչպես նաև իրենց ֆեյքերի միջոցով անվանարկել պաշտպանության նախարարին և, վերջապես, կորզել Բաղրամյան 26-ի տեսակետն այս առնչությամբ հրապարակային կամ մեկ այլ ձևով:

Դիտվել է՝ 2008

Մեկնաբանություններ