Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Որ եկեղեցին տեսանելի դառնա նաև գիշերային ժամերին

Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ. Որ եկեղեցին տեսանելի դառնա նաև գիշերային ժամերին
20.04.2015 | 14:57

Մի երկու տարի առաջ գրեցի մեր մայրաքաղաքի եկեղեցիները` հատկապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին գիշերները չլուսավորելու մասին: Ի ուրախություն ինձ, քաղաքապետարանն արագ արձագանքեց, և երեկոյան, գիշերային ժամերին մեր եկեղեցիներն արդեն լուսավորվում են և դարձել են տեսանելի:
Սակայն Դավիթաշենի եկեղեցին, որը կառուցված է սև տուֆից, դեռևս «թաղված է» մթության մեջ և երեկոյան ժամերին բացարձակապես չի նկատվում: Եկեղեցին Դավիթաշենի հենց սկզբնամասում է կառուցված, փոքրիկ բարձունքի վրա և ցավոք շրջակայքի լուսավորված տների ու օբյեկտների ֆոնին շատ անշուք կարգավիճակում է հայտնվում: Իմ կարծիքով Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավարը, քաղաքապետարանը կշտկեն այդ բացթողումը և գոնե մինչև Ցեղասպանության տարելիցի հետ կապված սպասվող հյուրերի ժամանումը հավուր պատշաճի կլուսավորեն եկեղեցին, և այն տեսանելի կդառնա նաև գիշերային ժամերին:

Դիտվել է՝ 3250

Մեկնաբանություններ