ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
18.06.2019 | 00:35

...թե արդարադատության նախարարի հետ կապված բավականին լուրջ խմորումներ կան ՔՊ-ում, չնայած ինչպես մնացած, այնպես էլ այս դեպքում այնտեղ կարծիք կարող է ունենալ բացառապես Նիկոլ Փաշինյանը: Բանն այն է, որ Եվրոպային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին համաժամանակյա ձեռնոց նետած` իրենց «մայլեն» ժողովրդավարության Բաստիոն համարած Արարատ Միրզոյանը ցանկացել է այդ պաշտոնում տեսել յուր քավորին` ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Բայց քանի որ Միրզոյանի կարծիքը ոչ մեկին հետաքրքիր չէ, ինչպես նաև նրա հավերժ ախոյան Տիգրան Ավինյանը «պոստին» քնած չէ, Արարատ Միրզոյանը որևէ «արդյունք» չի գրանցել: Ինչ վերաբերում է հրաժարական տված Արտակ Զեյնալյանին, վերջինս հրաժարականի հիմնական պատճառներից մեկը Արմեն Սարգսյանի նկատմամբ իշխանությունների սկսած դեմարշն է։ Զեյնալյանը վերջիններիս ասել է` «Ո՞նց կարելի է էդ ընտանիքի նկատմամբ այդպես վարվել»: Հիշենք, որ Վազգենի ծննդյան 60-ամյակին էլ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառ-տառ չէր արտաբերել:

Դիտվել է՝ 19094

Մեկնաբանություններ