Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանում մի քանի հազար զինծառայողներով ռազմական բազա ունի, Իրանի և Թուրքիայի հետ Հայաստանի սահմաններն էլ պաշտպանում են ռուս սահմանապահները։ «Ադրբեջանի տարածքում ոչ մի ռուս զինվոր չկա։ Ես չգիտեմ, թե ինչ կարող է պատահել Հայաստանում, բայց ես չեմ ուզում մտածել բացասական արդյունքի մասին: Եթե Հայաստանը շեղվի Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթից, դա լրջորեն կվատթարացնի նրա և Միացյալ Նահանգների հարաբերությունները»,- նշել է նա:               
 

Եկեղեցին դիմացել է բռնակալներին, կդիմանա նաև ծաղրածուներին

Եկեղեցին դիմացել է բռնակալներին, կդիմանա նաև ծաղրածուներին
10.06.2025 | 19:07

Դարերի ընթացքում Հայ Եկեղեցին եղել է հայի ինքնության ամենակուռ հենարանը ու հենց այդ պատճառով էլ եղել է բոլոր ասպատակողների թիվ մեկ թիրախը։ Պարսիկ, արաբ, մոնղոլ, թաթար, թուրք-օսման՝ փոխվել են տիրակալները, բայց գործիքակազմը նույնն է մնացել. սպառնալիք, ճնշում, պարտադրանք. ոլորը ցանկացել են եկեղեցին դարձնել հլու կամակատար՝ ծառայեցնելով իրենց շահերին։

Որոշ Կաթողիկոսներ՝ Հովհան Օձնեցու պես, կարողացել են այս ճնշումներից դուրս գալ դիվանագիտորեն՝ պահելով թե՛ Եկեղեցու արժանապատվությունը, թե՛ ժողովրդի միավորող ուժը։ Բայց նույնիսկ կոմունիստական աթեիստական բռնապետության օրոք՝ բացառություններով հանդերձ, Եկեղեցուն «սահմաններ էին գծվում», բայց ոչ՝ բացահայտ վախճան։

Այսօր տեսնում ենք նույն ճնշումը՝ սակայն մի առանձնահատկությամբ. արտաքին թշնամու փոխարեն Եկեղեցին թիրախավորվում է հայի (նու գոնե թղթաբանությամբ) ձեռամբ։ Ամեն ինչ արվում է՝ եկեղեցին քայքայելու, Վեհին ճնշելու, ու սեփական «գրպանային» հոգևորականներով իրեն շրջապատելու համար։ Սա ընդամենը հին մեթոդների նոր կիրառությունն է՝ արտաքին տերերի պատվերով։

Այս ամենի նպատակը մեկ բան է՝ խզել հայ մարդու կապն իր պատմության, հավատքի ու ինքնության հետ, թուլացնել դիմադրողականությունը:

Բնականաբար, երբ Եկեղեցին լռեցվում ու դարձվում է «ձեռնասուն», մնում է անինքնություն, դիմազրկված ամբոխ, որին հեշտ է կառավարել՝ ըստ մեկ մարդու քմահաճույքի։

Բայց պատմությունը ցույց է տվել, որ Հայ Եկեղեցին ծնկի չի եկել նույնիսկ երբ նրան ճնշել են խաչակիրները, սուլթանները, կամ կուսակցական կոմիսարները։ Իսկ այսօր նրա դեմ ելածը ոչ թե ուժեղ հակառակորդ է, այլ՝ փոքրոգի, անհայրենիք մեկը, ով գիտակցում է, որ շփվում է հազարամյակների ժառանգության հետ, բայց թուրքական օրակարգին հավատարիմ, շարունակում է սրել: Եկեղեցին դիմացել է բռնակալներին, կդիմանա նաև ծաղրածուներին:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2258

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Իսկ ո՞ւմ համար է  դատարկվում  Հայաստանը
Իսկ ո՞ւմ համար է դատարկվում Հայաստանը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Մեր դեմ խաղ չկա». նո­րօ­ր­յա մար­տա­վա­րու­թ­յուն
«Մեր դեմ խաղ չկա». նո­րօ­ր­յա մար­տա­վա­րու­թ­յուն