Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ՈՒշադրություն և SOS

ՈՒշադրություն և SOS
11.08.2025 | 11:53

Խայտառակություն, տիեզերական խայտառակություն՝ ոտնահարվել և բռնաբարվել է Նոր Հայաստանի ինքնիշխանությունը:

Օգոստոսի 9-ի լույս 10-ի գիշերը ՌԴ ԶՈՒ-ի գենշտաբի պետ գեներալ Գերասիմովը Գյումրիում է եղել, եկել էր իր բազայի հետ կապված ինչ-որ հարցեր լուծելու՝ գտնվելով միջազգային հետախուզման մեջ:

Այսինքն, Նոր Հայաստանի դեմոկրատական իշխանությունը պարտավոր էր նրան ձերբակալել և Հաագա հանձնել:

Հիմա, տո ոչխա՛ր մելքոնյան գագո, բա խի՞ չես փակել Գերասիմովին, բա դու Պուտին փակող տղա էիր, այ ոչխար:

Բա ի՞նչ կասի ոչխար և ինքնիշխան միրզոյան արոն, բա Եվրոպայում չե՞ն թքի սրանց վրա:

Ինչևէ, լավ բան չեղավ, Նոր Հայաստանի ինքնիշխանությունը այլասերվեց, մոլքոնյան գագոն իր գործը չարեց, մի խոսքով, ամեն ինչ վարի գնաց:

Ամեն…

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ